Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը․ Արարատն էլ, Արագածն էլ, Խուստուփն էլ, Իշխանասարն էլ մե՛րն են․ Աննա Գրիգորյան

16.03.2026 21:05
408

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր հավաք-միջոցառմանը․  

««Հայաստան» դաշինքի հարգելի՛ գործընկերներ, համակիրներ,սիրելի՛ հայրենակիցներ, Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը մոտենում է ընտրական հերթական շրջափուլին ﬕ իրավիճակում, երբ հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված Արցախում ոչ մի հա յչի ապրում, հայկական տարածքներն օկուպացված են, ﬔր հայրենակիցները` Բաքվի բանտերում, իսկ վարչախումբը սկսել է համակարգված պայքար մեր ազգային ինքնության դեմ։

Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը «անկախություն է», իսկ սեփական ինքնության ուրացումը «խաղաղություն»: Ուստի, առաջիկա ընտրությունները, պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին ընտրություններ չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ ո՞րն է լինելու մեր վաղվա Հայաստանը։

Մենք ընտրելու ենք ինքնիշխան Հայաստա՞նը, թե՞ թույլ ենք տալու, որ մեր տունը վերջնականապես վերածվի Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանի»։ Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան»: Ընտրությունը շատ պարզ է: «Արևմտյան Ադրբեջանը» միայն տարածքային կորուստը չէ։

Դա մի իրականությունն է, որտեղ մեզ ստիպում են մոռանալ մեր անցյալը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Իսկ այդ նախագիծն իրականացնող խամաճիկները նրանք են ովքեր այսօր հարձակվում են Եկեղեցու վրա, ովքեր պատերազմ են հայտարարել մեր խորհրդանիշ Արարատին, ովքեր ամաչում են մեր հաղթանակներից: Ես հավատում եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է Հայաստանը: Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։  

Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող ﬔզ պարտադրել փոխել ﬔր Սահմանադրությունը, ոտնատակտալ մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը:  

Այն Հայաստանը, որտեղ «Արցախ» ասելուց հետո ներողություն չեն խնդրում։  

Որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբո ւչեն դառնում։  

Որտեղ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում։ Ես վստահ եմ, որ ժողովուրդն ընտրելու է այն Հայստանը, որտեղ պետական խորհրդանիշները հպարտություն են, այլ ոչ թե բեռ, որից պետք է ազատվել: Այն Հայաստանը, որտեղ չեն պատերազմում սեփական եկեղեցու դեմ այնպես, ինչպես նույնիսկ թուրքերն ու մոնղոլ-թաթարները չէին համարձակվի։

Այն Հայաստանը, որտեղ ընտանիքը, ավագ սերնդի նկատմամբ հարգանքը, հավատքը և ազգային ինքնությունն արժեքներ են, ոչ թե թիրախ։

Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր հազարամյակների պատմության ընթացքում շատ կորուստներ ենք տեսել, բայց պահպանելով սեփական ինքնությունը, կարողացել ենք վերականգնել մեր պետականությունը: Ինքնությունը մեր պետության վերջին սահմանն է, մեր վերջին խրամատը: Եթե այսօր զիջենք մեր հոգևոր սահմանները, մեր ինքնության սահմանները,վաղը չենք կարողանալու պահել մեր պետության ֆիզիկական սահմանները: Ժողովուրդը, որը կորցնում է իր ինքնությունը, վաղ թե ուշ կորցնում է նաև իր պետությունը։ Ուստի ես որպես ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր, այլնաև նորանկախ Հայաստանի զավակ ասում եմ.

Թույլ չենք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը,  

Թույլ չենք տալու որևէ մեկին հակադրության ﬔջ դնել Արարատն ու Արագածը։

Արարատն էլ, Արագածն էլ,Խուստուփն էլ, Իշխանասարն էլ,Աժդահակն էլ ﬔրն են, մե՛րը,ﬔր ինքնության տարբերգագաթները: Ինչպես մերն են և՛ Մայր Աթոռը, և՛ Դադիվանքը, և՛ Ամարասը, և՛ Տաթևը, և՛ Վահանավանքը, և՛ Սուրբ Ղազանչեցոցը, և՛ Խոր Վիրապը, և՛ Գանձասարը։ Եվ սա սադրանք չէ, ինչպես որոշ վախկոտներ կասեին, և ոչ էլ պատերազմի կոչ, այլ տիրոջ իրավունքն է սեփական ժառանգության նկատմամբ: Մենք մեր ինքնությունը չենք զիջելու, չենք փոխանակելու անկայուն զինադադարի հետ: Ես ուզում եմ, որ իմ որդին և նրա սերնդակիցները հիշեն՝ իրենց նախնիներն այս տարածաշրջանում քաղաքակրթություն են կերտել, Սարդարապատ են հաղթել, Արցախյան հերոսամարտ են կերտել և չպետք է համակերպվեն այսօր պարտադրվող այն թեզիհետ, որ մենք այլևս գործոն չենք, որ մեր միակ փրկությունն ամեն բան զիջելն է ու, թե մեր ճակատագիրը գրվում է մեր փոխարեն տարբեր մայրաքաղաքներում: Ես, մենք այս պայքարի մեջ ենք, որպեսզի դուք ապրեք մի Հայաստանում, որտեղ Արցախի մասին խոսելը չի համարվում «սադրանք», իսկ սեփական եկեղեցին պաշտպանելը՝ «հնամոլություն»:

Ես ուզում եմ, որ այլևս երբեք ստիպված չլինեք ներողություն խնդրել սեփական պատմության համար, Ամեն առիթին շնորհակալություն չհայտնեք մեզ էթնիկ զտման ենթարկածներին։ Ես հավատում եմ որ, մենք ոտքի ենք կանգնելու, կառուցելու ենք անվտանգ և մրցունակ պետություն՝ պահպանելով մեր ինքնությունը, չուրանալով մեր պատմությունը:

Ես հավատում եմ Հայաստանին: 

yerkir.am

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00