Թվայնացված խայտառակություն. Ժաննա Անդրեասյանի հերթական կրթական ձախողումը

13.07.2026 14:43
824

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ հերթական անգամ հանրությանը ներկայացրեց «բարեփոխում», որը գործնականում վերածվեց կրթական խայտառակության։

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել էր մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը, որը ներկայացվում էր որպես ժամանակակից, թվայնացված եւ քաղաքացիների կյանքը հեշտացնող համակարգ։ Նախարարությունը հայտարարում էր, թե կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաները փոխկապակցվել են, դիմորդների տվյալներն ու փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, իսկ ամբողջ գործընթացը կատարվելու է միասնական թվային հարթակում։

Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ էր։ Սակայն իրականությունը, ինչպես արդեն բազմիցս եղել է այս իշխանությունների «բարեփոխումների» դեպքում, բոլորովին այլ պատկեր ցույց տվեց։

Համակարգի գործարկման հենց առաջին ժամերին ծնողները բախվեցին անհավատալի իրավիճակների։ Շատերի համար պարզվեց, որ պետական տվյալների բազայում իրենց երեխաները... պարզապես գոյություն չունեն։

«Այսօր առավոտյան ժամը 9։00-ին երեխայիս գրանցելիս բացահայտեցիոր նման անուն-ազգանունով երեխա չունեմմինչդեռ 16 տարի նրան մեծացրել եմ»,- գրել է ծնողներից մեկը։

Մյուսը նշում է. «Ես անգամ չեմ հասել երեխային նույնականացնելու փուլին։ Խնդրում եմ՝ պատասխանատուները մի փոքր հետամուտ լինեն իրենց իսկ ստեղծած ծրագրինորպեսզի կարողանանք ժամանակին գրանցվել»։

Սոցիալական ցանցերում դժգոհությունների ալիքը ժամերի ընթացքում դարձավ զանգվածային. «MyEmis-ով աղջկաս ՀԾՀ-ն բացեցբայց իմ տվյալները չկանհետո գրում էոր 18 տարին լրացած անձանց մուտքը արգելվում էմինչդեռ աղջիկս 14 տարեկան է»«Գրանցվելիս պարզվում էոր այդ տարիքի երեխա չունես», «Էջը կիսատ է բացվումմասնագիտությունը հնարավոր չէ ընտրելփաստաթղթերը չի բեռնում»:

«Տվյալները չեն գտնվել», «Խնդրում ենք վերստուգել տվյալները եւ փորձել կրկին»՝ այս հաղորդագրություններն էին հերթով ստանում քաղաքացիները, մինչդեռ նախարարության հրապարակած հեռախոսահամարները, նրանց խոսքով, պարզապես չէին պատասխանում։

Խնդիրը միայն տեխնիկական չէ։ Այն նաեւ կազմակերպչական խայտառակ ձախողում է։

ԿԳՄՍ նախարարի թիվ 29-Ն հրամանը ստորագրվել է հունիսի 25-ին, սակայն պաշտոնապես հրապարակվել է միայն հունիսի 30-ին՝ ընդունելության մեկնարկից ընդամենը տասը օր առաջ։ Այդ ընթացքում ո՛չ քաղաքացիները, ո՛չ քոլեջները, ըստ բազմաթիվ արձագանքների, չեն հասցրել պատշաճ պատրաստվել նոր համակարգին։

Ավելին՝ ծնողները բարձրացնում են նաեւ տրամաբանական հարցեր։ Եթե հայտագրումն ավարտվում է հուլիսի 24-ին, իսկ հաջորդ օրվանից արդեն սկսվում են ընդունելության քննությունները, ինչպե՞ս պետք է վերջին օրը հայտագրված դիմորդը հասցնի տեղեկանալ քննության օրվա մասին, եթե, ինչպես հենց քոլեջներն են ասում, դրա մասին տեղեկացվում են 3-5 օր հետո։

Դժգոհ են նաեւ հենց ուսումնական հաստատությունները։ Քոլեջների ներկայացուցիչները նշում են, որ նույնիսկ իրենք չեն կարողանում հետեւել դիմորդների գրանցման ընթացքին, քանի որ համակարգը լիարժեք չի աշխատում։

Առանձին խնդիր է նաեւ չափահաս դիմորդների ընդունելությունը։ Համակարգը, ըստ քաղաքացիների, թույլ չի տալիս, որ 18 տարին լրացած անձը սեփական անունից դիմի քոլեջ ընդունվելու համար՝ անընդհատ պահանջելով ծնողի տվյալներ կամ հայտարարելով, որ տվյալները չեն համադրվում։

Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ նախարարությունը խոսում էր թվայնացման, արդյունավետության եւ գործընթացների պարզեցման մասին։ Փոխարենը քաղաքացիները ստացան չաշխատող հարթակ, անհասանելի պատասխանատուներ, աննպատակ կորցրած ժամանակ եւ լիակատար անորոշություն։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարության հերթական «բարեփոխումը» վերածվում է տեխնիկական եւ կառավարչական ձախողման։ Սակայն այս անգամ դրա գինը վճարում են հազարավոր դիմորդներ եւ նրանց ծնողները, որոնք պարզապես ցանկանում էին ժամանակին գրանցվել քոլեջ ընդունվելու համար։

Հարցը մնում է բաց՝ եթե նախարարությունը չէր ապահովել համակարգի լիարժեք աշխատանքը, ինչո՞ւ էր այն գործարկվում ընդունելության մեկնարկի օրը՝ քաղաքացիներին դարձնելով հերթական չստուգված փորձարկման մասնակից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11