ՏՅԱՌՆԸԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ

14.02.2023 10:46
1042

Փետրվարի 13-ին՝ Աստվածահայտնությունից (հունվարի 6) 40 օր հետո, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը։

Այն այսօր նշվեց նաև Մեղրի համայնքում։ Տարածաշրջանի հոգևոր հայր Տեր Ռաֆայելի կողմից Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ժամերգություն, որից հետո՝ նորապսակների օրհնության կարգ։ Եկեղեցու բակում օրհնված մոմի կրակով վառվեց Քրիստոսի լույսի խորհրդանիշ «անշեջ» խարույկը, ապա դրա շուրջ մեկնարկեց տոնակատարությունը։ Օրվա խորհրդին գեղեցիկ շունչ հաղորդեցին «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի ու դհոլի խմբակների և պարի՝ «Արփի» պարային համույթի սաները, ինչպես նաև ազգային տոնը խորհրդանշող հարդարանքը: Բարձր տրամադրությունը թևածում էր տոնակատարության ողջ ընթացքում:

Միջոցառումը եզրափակվեց ազգային ուտելիքների համտեսով և Մեղրիի համայնքապետարանի կողմից նորապսակների համար պատրաստված նվերների հանձնման արարողությամբ։

Տյառնընդառաջի տոնին ստացած օրհնանքը թող առավել ամրություն և ջերմություն բերի նորաստեղծ օջախներին, որ յուրաքանչյուր նոր հայ ընտանիք դառնա մեր համայնքի, մեր պետականության ամուր հենքն ու մեր ազգին արժանավոր զավակներ պարգևի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40