«Ucom»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Գորիսում կարևոր հայտարարություններ է արել

11.07.2023 17:33
1844

«Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր՝ հուլիսի 11-ին,  այցելել է Գորիս քաղաքի «Ucom»-ի գրասենյակ:

Հարցին, թե ի՞նչ հետաքրքիր ծրագրեր է առաջարկում ընկերությունը գորիսեցիներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասաց՝ «Ucom»-ն ուզում է հատկապես Գորիսից հայտարարել, որ արդեն ունի նոր ֆիքսված ինտերնետ  ցանց եւ զուգահեռ՝ արդիականացրել  է իր շարժական  ցանցը:

Ընկերության գլխավոր տնօրենը միեւնույն ժամանակ նշեց՝ Գորիսի բնակիչներն  ունեն հնարավորություն՝ միավորելու ֆիքսված ու շարժական ցանցի ծառայությունները  մեկ փաթեթում՝ կվճարեն  մինչեւ  45 տոկոս  ավելի քիչ գումար,  քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում: Այդպիսով  քաղաքացիներն իրենց գումարը խնայողաբար կօգտագործեն եւ կօգտվեն նոր տեխնոլոգիաներից:

Ռալֆ Յիրիկյանը գորիսեցիներին կոչ արեց արդեն իսկ լրացնել հայտերը եւ օգտվել «Ucom»-ի որակյալ կապի ծառայություններից:

«Ucom»-ն առաջարկում է տան ամենաարագ ինտերնետը Գորիսում՝ տարբեր սակագներով, րոպեներ՝ Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգեր կատարելու համար, հեռուստատեսության պրեմիում ալիքներ, Wi-Fi սարքեր՝ ավելի բարձր արագությամբ, մեծ թողունակությամբ եւ լայն ծածկույթով, որոնց կարող են միանալ 12 ամսվա բաժանորդագրության պայմանով:

Հավելենք նաեւ, որ «Ucom» ինտերնետը Ookla ընկերության կողմից 2022-ին ճանաչվել է  ամենաարագը Հայաստանում՝ Speedtest տվյալների վերլուծության հիման վրա:

Այցի ընթացքում  Ռալֆ Յիրիկյանն ընդառաջեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի, Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Մանուչարյանի եւ թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Արմինե Շեգունցի առաջարկ-խնդրանքին՝ 1 տարի ժամանակով տվյալ ուսումնական հաստատությունները ապահովել անվճար ինտերնետային բարձրորակ կապով:

Վերջում «Ucom»-ի գլխավոր տնօրենը փոքրիկ նվերներով այցելեց առաջին բաժանորդի բնակարան եւ բնակիչների հետ փորձարկեցին կապը:

Կապի որակը  գոհունակություն պատճառեց ե՛ւ բնակչներին, ե՛ւ «Ucom»-ի  ներկայացուցիչներին:

 

Աննա Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40