Ուխտագնացություն Քսաջուր-միջնադարյան եկեղեցի

14.08.2026 12:53
611

Օգոստոսի 13-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն ուխտագնացություն կատարեց Քսաջուր-միջնադարյան եկեղեցի․․․

Ծավ-Մեղրի ճանապարհի 9-րդ կմ-ից թեքվեցինք ձախ կամ դեպի հարավ, անցանք Մազրա գետը (Բասուտայի աջ վտակն է) և անտառմիջյան ճանապարհով, մոտ 40 րոպեի ընթացքում, հասանք սրբազան այդ վայր․․․

Արահետը հիմնականում ձգվում է մի մեծ ձորի աջակողմյան պռնկով, իսկ ձորով հոսում է Մազրա գետի աջ օժանդակը, որի անունը գրավոր աղբյուրներում չգտանք, որի անունը նույնիսկ տեղացիները չգիտեն։

13-14-րդ դարերում կառուցված, եզակի ճարտարապետությամբ այդ եկեղեցին, հավատացեք, կրում է պատմության և հոգևորի առանձնահատուկ շունչը։

Եկեղեցին շրջապատված է Սյունիքի գեղատեսիլ լեռներով և գրավում է իր խաղաղությամբ ու այնտեղ գտնվող բուժիչ ջրի աղբյուրով։

Այդ վայրը կատարյալ է նրանց համար, ովքեր փնտրում են հանգիստ, բնության հետ ներդաշնակություն և հոգևոր արմատներ։

Քարից կառուցված եկեղեցին արտացոլում է Սյունիքի մշակութային և հոգևոր ժառանգությունը։ Իսկ ճարտարապետական լուծումը, որքան հայտնի է, նախօրինակը չունի։

Եկեղեցու պատմությունը կապված է տվյալ տարածքի հոգևոր կյանքի հետ, և այն դարեր շարունակ եղել է ուխտագնացության վայր։

Քսաջուրի մոտ գտնվող բուժիչ ջրի աղբյուրը հայտնի է իր բնական հանքային բաղադրությամբ և, ըստ ավանդույթի, օգնում է տարբեր հիվանդությունների բուժմանը։

Քսաջուր-եկեղեցում մոմեր վառեցինք և զրուցեցինք Բարձյալի հետ․ համոզված էինք՝ աշխարհստեղծման օրերից մարդու ձեռք չկպած այս վայրում գտնվող տաճարից մեր աղոթքն անպայման լսելի կլինի ամենակալ  Տիրոջը։

* * *

Երբ վերադարձանք Քսաջուր-միջնադարյան եկեղեցուց և հանգիստ առանք Մազրա գետի ափին, հանդիպեցինք Ծավ գյուղից տարեց կնոջ՝ տիկին Անահիտին։

Հետաքրքիր մի պատմություն նա ներկայացրեց․․․

Պարզվում է՝ դարերի ընթացքում ծառերով ու թփերով ծածկվել և գրեթե անանցանելի էր դարձել Քսաջուր տանող կածանը։

2000-ականների սկզբին, Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում Կապանի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Մանվել Օհանյանի նախաձեռնությամբ, Ծավի բնակիչների աջակցությամբ, արահետը մաքրվել և նորոգ տեսքի է բերվել, ինչպես որ կա ներկայումս։

Վերաբացված արահետով էլ հետագայում՝ ձիով, ջորիով և ավանակով շինանյութ է տեղափոխվել այնտեղ ու նորոգվել Քսաջուր-եկեղեցին։

Պարզվեց նաև, որ 2000-ականների սկզբին եկեղեցին ծայրահեղ վատ վիճակում էր։ Ճիշտ է, պատերը կանգուն էին, բայց՝ փլուզման վտանգի առաջ։

 

Եվ Արտակ Մուշեղյան անունով մի բժիշկ, ով ծագումով Սյունիքից չէր, ժամանակին ուխտ է արել՝ Սյունիքի սրբավայրերից մեկը նորոգել։

Մանվել Օհանյանի առաջարկությամբ և հորդորով նա կանգ է առել Քսաջուր-եկեղեցու վրա և հիմնանորոգել այն՝ հավատարիմ մնալով նախնական ու պատմական տեսքին։

Արտակ Մուշեղյանի հետ մեր զրույցը չստացվեց, նրա առողջական վիճակը թույլ չտվեց։

Վերջին շրջանում էլ, ինչպես փոխանցեցին, Ծավի զավակ, մոսկվայաբնակ Մասիս Պատվականյանն է բարեկարգման աշխատանքներ կատարել սրբավայրում։

Մասնավորապես հիմնանորոգվել է եկեղեցուն կից կառույցը, որի ներսում փոքրիկ ջրավազանն է, որի միջոցով էլ այցելուները հաղորդվում են սրբազան ջրի հետ։

* * *

Այնուհետև այցելեցինք Կեմանց կամուրջ՝ Կեմանց լքված գյուղատեղիի մոտ։

Միաթռիչք այդ կամուրջը, որ կառուցվել է 17-րդ դարում՝ Մազրա գետի վրա, պատրաստվել է բազալտ քարից և կրաշաղախից։

Կամուրջը մատենագիտության, ինչպես և ժողովրդի հիշողության մեջ նշվում է նաև Ղափչուղի կամուրջ անվամբ։

Այն գտնվում է երբեմնի Ղափչուղա գյուղի տարածքում, որը Շիշկերտ գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք էր, ձորակի բարձրադիր լանջին։

1960-ականներին, ըստ ականատեսների, պահպանվում էին գյուղի տների կիսավեր պատերը, գերեզմաններն ու  ավերակ եկեղեցին։

* * *

Այնուհետև այցելեցինք Չըռչըռ կոչվող ջրվեժի տարածք, որ Ծավ գյուղից մոտ 2 կմ դեպի արևմուտք է։

Ջրվեժը հայտնի է նաև Մասրուցի ջրվեժ՝ համանուն գետակի անվամբ, որը սկիզբ է առնում Մեղրու լեռնաշղթայի լանջերից և աջ կողմում միանում Բասուտային։

Ձևավորված ջրվեժը՝ 10 մետր բարձրությամբ, Սյունիքի ամենագեղեցիկ բնական տեսարժան վայրերից է։

Չըռչըռը ոչ միայն բնական հրաշք է, այլ մի վայր, որտեղ կարելի է զգալ Սյունիքի վայրի բնության ուժն ու գեղեցկությունը։

Այդտեղ այցելելիս յուրաքանչյուր ոք իր հետ տանում է անտառի շունչը, գետակի ձայնը և մեր լեռնաշխարհի կախարդական բնաշխարհի հիշողությունը։

Հ․Գ․

Մեր ուխտագնացությունը պատշաճ մակարդակով չէր իրականացվի, եթե չլիներ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Անդրանիկ Աբելյանի և Շիկահողի պետական արգելոցի աշխատակից Ռուբիկ Հարությունյանի աջակցությունը, որոնց խմբագրության երախատագիտությունն ենք փոխանցում։

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Արմինե Մարգարյանի և Իզա Ասծատրյանի

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40