Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը անգամ խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի

11.11.2026 12:05
283

«Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասի այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել օկուպացնել, նույնիսկ եթե դրա դիմաց առաջարկվի խաղաղության համաձայնագիր»։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելը և Դոնբասից հեռանալ պահանջելը բանակցություններ վարելու ամենահեշտ ճանապարհն են, սակայն Կիևը պատրաստ չէ նման համաձայնության, քանի որ չի վստահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ՝ նշելով, որ դրանց ապահովման հարցում կարևոր է ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումը։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ակնկալում է վերականգնել ԱՄՆ-ի անմիջական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների հարցում։ Զելենսկու խոսքով՝ ներկայումս եվրոպական ֆինանսավորմամբ Ուկրաինան հնարավորություն ունի ձեռք բերել ամերիկյան սպառազինություն։

Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ շփումներին՝ Զելենսկին նշել է, որ նրանց հայտարարություններում որոշակի փոփոխություններ է նկատել։

Նա ընդգծել է, որ Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ, այլ առաջին հերթին վերաբերում է այնտեղ ապրող մարդկանց, նրանց տներին և ճակատագրերին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40