Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33
561

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը, որը նախատեսված է նոյեմբերի 22-ին, չի կայանա:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում, նրա գործընկեր Տարաս Բատենկոն էլ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի և կառավարական հատվածի ուղղությամբ հարվածի սպառնալիքի մասին։ 

«Ռադայի նիստը չի կայանա, կառավարության հետ պետք է մեկ ժամ հարցուատասխան լիներ, բայց հիմա կառավարությանը չի հաջողվի հարցեր ուղղել նրանց հիմար որոշումների մասին»,- գրել է նա՝ չմանրամասնելով, թե որն է պատճառը։

Գոնչարենկոյի խոսքով՝ խորհրդարանական հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերին միայն:

Ուկրաինացի պատգամավոր Տարաս Բատենկոն, ելույթ ունենալով ուկրաինական NTA հեռուստաալիքի եթերում, իր հերթին ասել է, որ Ուկրաինային տեղեկացրել են առաջիկա օրերին Գերագույն ռադային հրթիռային հարված հասցնելու ենթադրյալ սպառնալիքի մասին։

Նախօրեին ռուսական բանակն առաջին անգամ հարվածել է Ուկրաինային նոր «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով։

Անցյալ շաբաթավերջին էլ Կիևը և ուկրաինական այլ քաղաքներ ենթարկվե են զանգվածային հրթիռային հարձակման։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40