Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան

24.02.2024 11:28
777

Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Ռոբերտ Անանյան

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25