Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է. Շոյգու

15.08.2023 15:48
689

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Ռազմական գործողությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է»,- news.am-ի փոխանցմամբ` ռուս նախարարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Շոյգուն նշել է, որ Կիևին աջակցելու կարգախոսի տակ ԱՄՆ-ը մաքրում է աշխարհի տարբեր տարածաշրջանների գործընկերներից ռազմական զինանոցները՝ դրա դիմաց խոստանալով արևմտյան արտադրության տեխնիկայի արտոնյալ մատակարարումներ։ «Փաստորեն, կա ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի շուկայի մաքրում։ Սակայն գործընկերները ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել ԱՄՆ-ին՝ նոր սպառազինությունների համար և համաձայնել սահմանափակել ինքնիշխանությունն անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Շոյգուն։

Նա նաև մատնանշել է Արևմուտքի դերն Ուկրաինայի մարտերում։ «Այսօր Ռուսաստանին հակադրվում են ոչ թե Ուկրաինայի զինված ուժերը, այլ ամբողջ հավաքական Արևմուտքը, որին վերջերս են միացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանձին պետություններ»,- նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա խորհրդականներն «ուկրաինացի զինվորներին օգտագործում են որպես կենդանի ուժ՝ մշակելու արևմտյան զենքի կիրառմամբ մարտեր վարելու տարբեր տարբերակներ»։

https://artsakhpress.am/

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24