ՀԴՄ կտրոնների բովանդակությունը միասնական կդառնա․ պահանջը կվերաբերի բոլոր տնտեսվարողներին

26.11.2026 15:26
133

ՀԴՄ կտրոններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տպագրելու պահանջը նախատեսվում է տարածել բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա՝ անկախ նրանց իրացման շրջանառության չափից։ Ներկայումս այդ պահանջը գործում է նախորդ տարվա ընթացքում 24 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար։ Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց նախագիծը։

Ինչպես տեղեկանում է Iravaban.net–ը, Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերացնել գործող տարբերակումը և սահմանել ՀԴՄ կտրոնների բովանդակության միասնական պահանջներ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը զուգահեռ իրականացվող ՀԴՄ բարեփոխումներից մեկն է։

Նրա պարզաբանմամբ՝ «Գործող կարգավորմամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պարտավոր չեն ՀԴՄ կտրոնում արտացոլել վաճառվող ապրանքի անվանումը և ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումն ու կոդը, ինչպես նաև ապրանքի քանակն ու չափման միավորը։ Հանրային սննդի ոլորտում այս պահանջը ներառում է նաև տրամադրվող ճաշացանկի տվյալները»,-ասել է ՊԵԿ նախագահը։

Նրա գնահատմամբ՝ գործող կարգավորումը մի շարք խնդիրներ է առաջացնում․ որոշ տնտեսվարողներ օգտվում են սահմանված շեմից, ինչի հետևանքով ձևավորվում են անհավասար մրցակցային պայմաններ, առաջանում են ստվերային շրջանառության ռիսկեր, նվազում է հարկային և տեսչական վարչարարության արդյունավետությունը։

Նա նաև ընդգծել է սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը՝ նշելով, որ ապրանքի, դրա արժեքի և քանակի վերաբերյալ հստակ տվյալների բացակայությունը դժվարացնում է սպառողի շահերի պաշտպանությունը։

Նախագծով առաջարկվում է, որ ՀԴՄ կտրոններն ունենան նույն բովանդակությունը՝ անկախ տնտեսվարողի շրջանառությունից։

ՊԵԿ-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ նոր պահանջը նախատեսվում է կիրառել հունվարի 1-ից։ Դրա ներդրման համար ՀԴՄ սարքերը փոխելու կամ նոր ծրագրեր տեղադրելու անհրաժեշտություն չի լինի։ Տնտեսվարողները ապրանքների և ծառայությունների անվանացանկերը կկարողանան մուտքագրել իրենց առևտրային ծրագրերի կամ ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ փոքր տեսականի ունեցող տնտեսվարողները՝ անմիջապես ՀԴՄ սարքում։

Կարգավորումը վերաբերելու է անհատական ծառայություններ մատուցող, մշակող արդյունաբերության, հանրային սննդի և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։

ՊԵԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ փոփոխության նպատակն է գործարքների թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարության գործիքների արդյունավետ կիրառումը և սպառողների ու տնտեսվարողների շահերի պաշտպանությունը։

Իրավաբան.net

Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը

26.11.2026 16:59

Ժառանգության 6 ամիսը բաց եք թողել, որովհետև արտերկրում էիք, հիվանդ էիք կամ ժամկետի մասին չգիտեիք. ո՞ր պատճառն է օրենքը համարում հարգելի

26.11.2026 16:23

Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Արտակ Բեգլարյան

26.11.2026 16:13

ՀԴՄ կտրոնների բովանդակությունը միասնական կդառնա․ պահանջը կվերաբերի բոլոր տնտեսվարողներին

26.11.2026 15:26

Կառավարությունը ետ չի կանգնի դատավորների վեթինգից

26.11.2026 15:09

Ի՞նչ լծակներ կտա նոր Սահմանադրությունը ՀՀ իշխանությանը. վերլուծում է Մարկեդոնովը

26.11.2026 11:00

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստանում են

26.11.2026 10:48

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուները հանդիպել են Սպանդարյան և Շինարարների փողոցների բնակիչների հետ

26.11.2026 00:08

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

25.11.2026 21:20

Հերոսների հետքերով․․․

25.11.2026 17:45

Դատավորների միությունը քննադատում է Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանության դրույթները

25.11.2026 16:50

Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին

25.11.2026 15:52