Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել

21.07.2026 11:24
767

Ռուսական ԶՈւ-ն մի քանի անգամ հարձակվել է Սումիի վրա։ Հարվածներից մեկը եղել է բազմահարկ շենքի մոտ, իսկ մյուսը հանգեցրել է առևտրի կենտրոնում մասշտաբային հրդեհի։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Սումիի ղեկավար Օլեգ Գրիգորովին։

Նրա խոսքով՝ Սումիում բազմահարկ շենքի մոտ ռեակտիվ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է երկու մեծահասակ և չորս երեխա։

«Հիվանդանոցներում բժշկական օգնություն են ցուցաբերվում վիրավորված 8-ամյա տղային և 16-ամյա աղջկան։ Վնասվածքները ծանր չեն։ Մյուս տուժողներին օգնություն է ցուցաբերվել առանց հոսպիտալացման», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սակայն դրանից հետո, ինչպես գրում է Գրիգորովը, ռուսները շարունակել են հարձակումը։ Հարվածներից մեկի հետևանքով առևտրի կենտրոնի տարածքում մասշտաբային հրդեհ է բռնկվել։

«Եվս երկու հարված՝ քաղաքի նույն շրջանում։ Դրանցից մեկի հետևանքով մասշտաբային հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնի տարածքում։ Տուժողների մասին տեղեկատվությունը ճշգրտվում է»,- ասվում է գրառման մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40