Ուկրաինային կառաջարկվի լրացուցիչ 300 միլիոն եվրոյի չափով օգնություն և ռազմական տեխնիկա. Մակրոն

25.02.2022 16:47
1539

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրո օգնություն ուղարկելու մտադրության մասին։

«Ուկրաինան ստացել է աննախադեպ մակրոֆինանսական օգնություն՝ 1,2 միլիարդ եվրոյի չափով: Ֆրանսիան լրացուցիչ 300 միլիոն եվրո էլ կհատկացնի Ուկրաինայի տնտեսության համար, և մենք պատրաստ ենք նաև շարունակել ռազմական տեխնիկայի մատակարարումները»,- այսօր ասել է Մակրոնը Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երկրի ղեկավարը հայտնել է նաև ԵՄ-ի համերաշխությունը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։

Բացի այդ, ինչպես նշել է Մակրոնը, Եվրամիության պատժամիջոցներից հետո Փարիզը մտադիր է սեփական պատժամիջոցները կիրառել Մոսկվայի դեմ:

«Եվրամիությունը որոշել է ուժեղ հարվածներ հասցնել, ինչը ազդում է անհատների և տնտեսության ոլորտների վրա: ԵՄ պատժամիջոցները կլրացվեն կառավարության միջոցներով»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նաև պնդել է, որ Ռուսաստանն իր գործողություններով խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

www.armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40