Ում հավատալ՝ Սմբատ Օրբելյանի՞ն, թե՞ Վահե Հակոբյանին

26.07.2017 15:04
3201

Սյունիքում ինկվիզիցիայի ժամանակներ են, ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, իսկ եթե ասում ես՝ մարզպետի քիմքին հաճո պիտի լինի, այլապես…

Հուլիսի 21-ին Կապանում տեղի ունեցավ հայկական ակնաբուժական ընկերության կողմից իրականացվող «Լույս հայի աչքին» ծրագրի շրջանակներում կյանքի կոչված ակնաբուժական կենտրոնի բացումը, որը հանրապետությունում երրորդն է Տավուշի եւ Լոռու մարզերից հետո:

Ոչ միայն մարզկենտրոնի, այլեւ մարզի մյուս բնակավայրերի բնակիչները երախտագիտություն են հայտնում Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին՝ Կապանում ակնաբուժական կենտրոնի բացմանը մեծապես օժանդակելու համար:

Սակայն զարմանալի կլիներ, որ խիստ գնահատելի այդ ծրագրի համապատկերի վրա փայլատակելու վարժանք չաներ Վահե Հակոբյանը: Ավելին, նա փորձեց առիթն օգտագործել եւ փառաբանել նաեւ իր դրածոներից մեկին՝ Կապանի բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Մելքոնյանին՝ նշելով՝ «Կարող եմ հիշեցնել, անշուշտ, բժշկական կենտրոնի նորանշանակ, դեռ պաշտոնակատար Մելքոնյան Կարենի դերակատարումը. հիմնական մտահղացումը, միտքն ու իրականացնելը պատկանել են իրեն: Կարող եմ հիշեցնել նախագծի արժեքը, դա մոտ 12 մլն ԱՄՆ դոլար է»:

Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա ասվածի մեջ, բայց…

Իսկապե՞ս այդ կենտրոնի հիմնադրման մտահղացումը, միտքն ու իրականացնելը պատկանում են Կարեն անունով նորանշանակին, մանավանդ որ մոտ երեք ամիս է, ինչ նա զբաղեցնում է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Իսկապե՞ս կապանյան նախագծի արժեքը 12 մլն ԱՄՆ դոլար է կազմում եւ արդյո՞ք այդ ներդրումի հետ կապ ունի Կարեն նորահայտը:

Այդ հարցերի պատասխանը փորձեցինք ճշտել ծրագրի աշխատակազմի պատասխանատուներից: Ըստ աշխատակազմի ներկայացուցչի՝ դեռեւս 2014-ին է քննարկվել Հայաստանում նման կենտրոններ ստեղծելու գաղափարը եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ որոշվել է կենտրոններ հիմնել Տավուշում, Լոռիում, Սյունիքում եւ Գյումրիում: 2015 թվականից էլ մեկնարկել են Կապանում կենտրոն հիմնելու աշխատանքները:

Ինչ վերաբերվում է կապանյան ծրագրի նախագծային արժեքին, ապա (ըստ նույն աղբյուրի) մեկ կենտրոնի նախագծային արժեքը (այդ թվում՝ առաջիկա հինգ տարվա ծախսերը ներառյալ) 1 մլն դոլար է:

Ինչպես տեսնում ենք՝ Վահեի ու ծրագրի պատասխանատուների ասածն իրար հետ հեռավոր աղերս անգամ չունեն: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը նույնպես ասաց այն, ինչ պնդել էր ծրագրի աշխատակազմի ներկայացուցիչը:

Հիմա գլխավոր հարցը՝ ում հավատալ՝ Սմբատ Օրբելյանին եւ ծրագրի աշխատակազմի պատասխանատո՞ւին, թե՞ Վահե Հակոբյանին:

Շատ կուզենայինք լսել ավելի քաջատեղյակ պաշտոնյաների պատասխանը եւս: Բայց, առաջ անցնելով հայտարարենք՝ Սմբատ Օրբելյանին չհավատալու հիմքեր չունենք: Մոտ քսան տարի Կապանի առողջապահական համակարգը ղեկավարած, իր գործընկերների հետ հազարավոր մարդկանց կյանք փրկած բժիշկը չի կարող մեղանչել ճշմարտության դեմ:

Իսկ եթե Վահե Հակոբյանը շարունակում է պնդել իր կողմից հայտարարածը, ապա պետք է խնդրենք նրան՝ ցույց տալ, թե ի՞նչ կոնկրետ սարքավորումների եւ աշխատանքների վրա է ծախսվել 12 մլն դոլարը, այլապես ստիպված կլինենք նրան անմեղ մի խորհուրդ մեկնել՝ մի՛ ստիր:

«Սյունյաց երկիր»

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08