Պարարտանյութերի եւ սերմերի հատկացման ծրագրերի իրականացման ոլորտում ՀՀ դատախազության ուսումնասիրությունների արդյունքները. քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ

04.05.2018 11:55
1736

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեռնարկվել են ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, հետագայում նաեւ ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման, ինչպես նաեւ սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություններ: 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673.895.752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությանը: 

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396.000.000 ՀՀ դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700.000.000 ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: 

Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱ կազմակերպությունը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: 

Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի և սերմերի գծով պարտավորությունները՝ համապատասխանաբար շուրջ 165.000.000 եւ 642.000.000 ՀՀ դրամի չափով՝ նույն գումարի չափով նվազեցնելով մատակարար ընկերությունների պետական բյուջեի հանդեպ վարկային պարտավորությունները: Սերմերի գծով 31.847.700 ՀՀ դրամ գումար ՀՀ կառավարության որոշմամբ չի ներվել՝ սահմանված չափաքանակից ավելի հատկացված լինելու պատճառաբանությամբ:  

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության համակարգմամբ ՀՀ մարզերի դատախազությունների եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ շահառուներին պարարտանյութերի եւ սերմերի տրամադրման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման գործընթացի արժանահավատությունը ստուգելու վերաբերյալ: 

Համագործակցված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի շահառուները բազմաթիվ դեպքերում տեղյակ չեն եղել ծրագրերից եւ փաստացի ծրագրերին չեն մասնակցել, կամ կատարել են պարտավորությունները, սակայն համայնքների ղեկավարների կողմից դրանք բյուջե չեն մուտքագրվել, իսկ հետագայում էլ կեղծ տեղեկատվություն են ներկայացրել ծրագրին չմասնակցած կամ պարտավորությունները մարած շահառուների ենթադրյալ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որոնք ՀՀ կառավարության վերը վկայակոչած որոշմամբ ներվել են: 

Բացահայտված առերևույթ հանցագործությունների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի), 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութության), 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի (յուրացնելու կամ վատնելու) հատկանիշներով պարարտանյութերի գծով հարուցվել են 25, իսկ սերմերի գծով 49 քրեական գործեր: 

Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ առերեւույթ հանցագործության հետևանքով պատճառված վնասի չափը այս պահին կազմում է շուրջ 92.947.440 ՀՀ դրամ: Քրեական գործերով ձերբակալվել են 4 պաշտոնատար անձինք, քրեական հետապնդում է հարուցվել 18 պաշտոնատար անձանց նկատմամբ: Քննության ներկա փուլում վերականգնված վնասի չափը կազմում է շուրջ 15.346.400 ՀՀ դրամ:    

Օրենքով սահմանված կարգով արգելանք է դրվել կասկածյալների եւ մեղադրյալների գույքի վրա՝ պատճառված վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով: 

ՈՒսումնասիրությունները եւ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում են:

prosecutor.am

3 մայիսի 2018թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34