Իրադրությունն այլ ընթացք կստանա, եթե Լավրովի լավատեսական կանխատեսումը չիրականանա. Գանտահարյան

22.01.2023 11:58
911

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.  

-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը մեղադրել է, թե Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից։ Նա պատրաստակամություն է հայտնել, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Սա ինչի մասին է խոսում․ որ Ադրբեջանն իսկապե՞ս ցանկանում է բանակցել, թե՞ աշխարհի աչքին թոզ փչելու հերթական դրսևորումն է։

-Թուրք-ադրբեջանական համատեղ մոտեցումը միշտ եղել է խաղաղության գործընթացի խոչընդոտումը հայկական կողմի վրա բարդելը։ Բաքվի կողմից սա հերթական դրսևորումն է։ Բանակցություններ շարունակելը միջազգային հանրությանն ու հանրային կարծիքի համար է, թե Բաքուն խաղաղասեր դիմագիծ ունի և, հակառակ հայկական արգելակումներին, պատրաստ է շարունակել բանակցությունները։ Սա պարզապես ծխածածկույթ է։ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ, փակել է միջանցքը՝ մարդասիրական աղետ առաջացնելով, գործադրել է ռազմական հանցագործություններ և խաղաղության արգելակումը բարդում է հայկական կողմի վրա։ Սա բոլորը գիտեն։ Այդուհանդերձ, խաղի կանոն է հակամարտության բանակցությունների ներգրավման համար կիրառել խաղի համահավասարություն, ինչը որոշ պետությունների համար խախտվել է, և  հնչում են հասցեական մեղադրանքներ՝ միջանցքը բացելու, զորքերը ելման կետեր վերադարձնելու, ռազմագերիներ վերադարձնելու կամ, նույնիսկ որոշ դեպքերում, ռազմական հանցագործությունների համար պատասխան տալու։

 -Եվրոպական խորհրդարանը ԼՂ շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև ընդունեց։ Այս բանաձևը խնդրի հանգուցալուծման համար հստակ գործողություններ ենթադրո՞ւմ է։

-Եվրոպական խորհրդարանի բանաձևը ոչ միայն միջանցքի բացմանն է վերաբերում, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի հեռացման։ Կարծում եմ՝ կա ընդհանուր հայտարար Ստրասբուրգի, Բրյուսելի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության անդամ պետությունների որդեգրած հայտարարությունների միջև։ Սա խոսում է համաեվրոպական կեցվածքի մասին, որի նպատակը Հարավային Կովկասում ներկա լինելն է, թեկուզ՝ դիտորդական կամ փաստահավաք առաքելությունների տեսքով։ Նման հայտարարությունները բխում են ռուսական տիրույթներում ներթափանցման քայլեր առնելու շարժառիթներից՝ թեկուզ որոշ դեպքերում մարդասիրական տեսքով։

 -ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, թե մոտ օրերս կբացվի Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բանալին» ո՞ւմ ձեռքում է. ՌԴ-ի՞, թե՞ ԵԽ բանաձևն էլ հետևանքներ կունենա։

-Այս հայտարարությունը զուգակցվել էր այն տեղեկատվությանը, որ ռուսական միջնորդությամբ հանդիպում է եղել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև։ Սա պարզ տեքստով խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական երաշխավորությամբ և միջնորդությամբ։ Լավրովն ուզում է ասել, որ բացառապես Մոսկվան է եղանակ ստեղծում Արցախի հարցում։ Իրադրությունները բոլորովին այլ ընթացք կստանան, եթե Լավրովի լավատեսական կանխատեսումը չիրականանա։ Դա կլինի հարված ռուսական հեղինակությանը և խնդրո առարկա կդարձնի Մոսկվայի ազդեցիկությունը, ինչին սպասում է, կարծում եմ, հավաքական Արևմուտքը։

-ՌԴ ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին անարդյունավետ է լինելու։ Որքանո՞վ եք հնարավոր համարում դիտորդների երկարաժամկետ տեղակայումը։

-Այո, հայտարարությունը պետք է ընկալել տարածաշրջանում միջնորդական հակամարտության պարունակում։ Այստեղ ևս զուգակցվել է այլ հայտարարություն։ Լավրովն ասում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը չի աշխատելու, որովհետև Բաքուն չի համաձայնելու։ Եվ անմիջապես հետո ասում է, որ քննարկում են ՀԱՊԿ զորքեր տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դիվանագիտորեն հասկացնում է, որ ՀԱՊԿ-ի երևանյան հանդիպումից հռչակագիր կամ հայտարարություն դուրս չեկավ, և ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական չտվեց, որպեսզի երկկողմանի համաձայնություն ապահովի՝ սահման խաղաղապահ զորք ուղարկելու։ Լավրովն ուզում է ասել, որ ԵՄ միջնորդությունը մերժելու է Ադրբեջանը և նշում, որ ռուսականն ու ՀԱՊԿ ձևաչափը ընդունելի պիտի լինեն երկկողմանիորեն։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08