Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը Հանքագործի եւ մետալուրգի օրվա առթիվ

20.07.2025 11:54
783

Հարգելի հանքագործներ և մետալուրգներ,

աշխատավոր և մեծապատիվ քաջարանցիներ, այս օրերին աշխատանքային փառքի քաղաք Քաջարանում մեկնարկվել են հանքագործի և մետալուրգի մաասնագիտական օրվան նվիրված տոնակատարությունները, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ։

Մեր ընդերքի հարստությունը Աստված պարգևել, բնությունը պահպանել, իսկ դուք այն դարձնում եք բարիք՝ օրհնված և ծանր աշխատանքի միջոցով: Ազնիվ և տքնաջան այդ աշխատանքով՝ դուք շենացնում եք մեր համայնքը, մարզը և երկիրը, և այդ աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղը, որի արդյունքում կարևորում, հիացմունքի ու գնահատանքի ենք արժանացնում հանքագործի և մետալուրգի աշխատավոր մարդ տեսակը։

Քաջարանը այն քաղաքն է, որը կյանք է առել հենց հանքագործի քրտնաջան աշխատանքի արդյունքում, կյանք տվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որն անցել է աշխատանքային փայլուն ուղի և այսօր արդեն մեր տնտեսության ողնաշարն է, իսկ պետության սահմաններից դուրս՝ մեր այցեքարտը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական հսկա գործարանի` Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության ողջ անձնակազմին՝ մաղթելով մետաղյա կամք ու առողջություն, բարգավաճում և աշխատանքային նորանոր հաջողություններ։

Քաջարան ասելով՝ հասկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, իսկ կոմբինատ ասելով հասկանում ենք Քաջարան և տարանջատել մեկը մյուսից պարզապես հնարավոր չէ։

Հարգելի քաջարանցիներ՝ աշխատավորների, մետալուրգների և աշխատանքի հերոսների քաղաք Քաջարանը միշտ բարձր է պահել ոլորտի պատիվը` իր հայրենանվեր և հայրենաշեն աշխատանքով, և տեղին է նշել, որ Քաջարան համայնքում ամեն երկրորդ բնակիչ` ճակատագրի բերումով կրում է հանքագործի և մետալուրգի պատվավոր անունը, և քարից ու հողից հաց քամողի պատվավոր կոչումը։ Ձեր գործը դրվատելի է, իսկ աշխատանքը մեծարման արժանի։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ քաջարանցին հանրությանը կարողանում է ներկայանալ պարզ ճակատով և իր արդար քրտինքով։

Միաժամանակ խոնարհումս՝ ոլորտի երկարամյա և երջանկահիշատակ պատվավոր մասնագետներին, որոնց փորձը մեր սերունդները անշեղորեն շարունակում են կատերել` ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի և ի շահ Հայաստանի։

Շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ անխափան և անփորձանք աշխատանք, ցանկանալով բարեկեցություն և բարգավաճում ձեր ընտանիքներին։

Փառք ու պատիվ աշխատավորների քաղաք Քաջարանին, փառք ու պատիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվելի և բազմահազարանոց կոլեկտիվին։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24