Ուսանողական գիտական նստաշրջան՝ նվիրված ԳՊՀ-ի 50-ամյակին

15.05.2017 12:02
1854

Մայիսի 11-ին եւ 12-ին ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական երկօրյա գիտական նստաշրջան՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին:

Լիագումար նիստի բացման խոսքում ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ կարեւորելով ՀՀՄ ֆակուլտետի եւ նորաստեղծ ուսանողական գիտական ընկերության փոխհամագործակցությունը՝ ԳՊՀ-ի հոբելյանին ընդառաջ ներֆակուլտետային գիտաժողով կազմակերպելու առթիվ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսք ասաց ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թ.Մարությանը՝ մասնավորապես նշելով, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, մանկավարժական փորձուսուցում, այլեւ ուսանողի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներ: 

Գիտաժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ ողջույնի խոսք ասացին նաեւ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Լ.Ներսիսյանը, մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հ.Պետրոսյանը, պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Շաբունցը, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ա.Հովհաննիսյանը եւ ԳՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Ս.Ալավերդյանը:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին հայոց լեզվի եւ գրականության բաժանմունքում, որտեղ ներկայացված էր 13 զեկուցում: Զեկուցումներում պահպանված էին արդիականությունը, ինքնուրույնությունը, գիտականությունն ու հանրամատչելիությունը:

Մայիսի 12-ին գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մանկավարժության եւ հոգեբանության, ինչպես նաեւ պատմության բաժանմունքներում:  Պատմության բաժանմունքում ներկայացված զեկուցումների թեմատիկ սեւեռումները վերաբերում էին պատմագիտական մի շարք արդիական խնդիրների՝ «Հայերի ցեղասպանությունը եւ Ֆրանսիայի քարոզչությունը», «Հայ ադրբեջանական սահմանային խախտումները 2014-2016թթ.», «Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հաղթահարման խնդրի շուրջ», «Ավետիս Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը» եւ այլն:

Մանկավարժության եւ հոգեբանության բաժանմունքում ներկայացված զեկուցումների թեմատիկ ընդգրկումը վերաբերում էր մանկական աուտիզմի դրսեւորման օրինաչափություններին, ներընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառներին ու դրանց հաղթահարման ուղիներին, կրտսեր դպրոցի ուսումնամեթոդական գործունեությանը՝ մերօրյա հիմնախնդիրների շեշտադրումներով: Զեկուցումներից շատերն ուղեկցվում էին թեմատիկ-տեղակատվական պաստառներով ու ցուցադրություններով:

Երկօրյա գիտաժողովի աշխատանքներն ամփոփեց ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը, ով ողջունեց համալսարանի 50-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված անդրանիկ միջոցառումը, հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի եւ ՈՒԳ ընկերության անդրանիկ նախաձեռնությունը, ֆակուլտետի ուսանողների գիտահետազոտական աշխատանքներն ուսումնագիտական բարձր մակարդակով ուղղորդելու եւ ներկայացնելու դասախոսների ջանքերը:

Ռեկտոր Ա.Ղուկասյանը գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր եւ հորդորեց մշտապես բարձր պահել համալսարանի պատիվը:

Նշենք, որ ՈՒԳԸ-ը նախաձեռնում է աշնանը կազմակերպել հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ հոբելյանին:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40