Ուշ վերագտավ խաղը

14.12.2018 15:26
1137

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի աշնանային խաղաշրջանն ավարտվեց դեկտեմբերի սկզբին: Կապանի «Գանձասար-Կապանը»  անհավասար անցկացրեց առաջնության այդ հատվածը: Անհաջող  մեկնարկից հետո թիմը, կարծես, վերագտավ իր խաղը՝ վերջին չորս հանդիպումներում միայն հաղթանակներ տանելով: Ընդ որում՝ վերջին չորս խաղում կապանյան թիմը մրցակիցների դարպասը գրավեց 10 անգամ: Հետաքրքիր է, մինչեւ այդ անցկացրած 13 խաղում «Գանձասարն» ընդամենը 9 գոլ էր խփել: Թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին տրված հարցազրույցում առաջնությունում անհաջող մեկնարկը բացատրել էր մրցաշրջանի սկզբում պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունենալով: Թիմից հեռացած եւ վնասվածք ստացած փորձառու պաշտպաններին փոխարինեցին երիտասարդները, ովքեր անհրաժեշտ փորձ ու խաղային պրակտիկա չունեին:

Ի վերջո, նախորդ տարվա բրոնզե մրցանակակիրը եւ գավաթակիրը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը (ինը թիմերի պայքարում)՝ տանելով  վեց հաղթանակ, չորս  խաղ ավարտելով ոչ ոքի, կրելով յոթ պարտություն՝ հակառակորդների դարպասը խփելով 19 եւ սեփականն ընդունելով 16 գնդակ: Թիմի լավագույն ռմբարկուն Միհրան Մանասյանն է՝ վեց գոլի հեղինակ, երրորդը ցուցանիշն  առաջնության ռմբարկուների շարքում:

Սկսվել է թիմերի ձմեռային արձակուրդը, որ բավական տեւական է, եւ այդ ժամանակաշրջանում պետք է անհրաժեշտ եզրակացություններ անել, բարելավել խաղային որակները:  Այս ամենում հետեւողական լինելու դեպքում նույնը չի կրկնվի, ինչ աշնանային խաղաշրջանի մեկնարկում:

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10