Ուսման մեջ ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին. Գարեգին Բ-ն շնորհավորել է Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2021 11:38
1137

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող մեր զավակներին։

Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։ Այս տեսլականով են վերստին բացվում մեր կրթական հաստատությունների դռները։

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում: Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման։

Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։ Սուրբ Գիրքը պատգամում է. «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6)։

Բարձրյալի զորակցությունն ենք հայցում մանկավարժներին և կրթության գործի կազմակերպիչներին, մաղթում արգասավոր ուսումնական տարի։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդի կյանքը և կրթության մշակների շնորհընկալ առաքելությունը՝ ի պայծառություն և ի փառս ազգիս»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40