«Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուներն էլ չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ

20.08.2026 19:39
79

Խորհրդարանում ավարտվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: Արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Հայկ Ֆարմանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը: Կողմ՝ 40, դեմ՝ 61 ձայների հարաբերակցությամբ Ֆարմանյանը չի ընտրվել այս պաշտոնում:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանից» Արեգա Հովսեփյանի ընտրությանը ևս մասնակցել է 102 պատգամավոր: Դեմ՝ 62, կողմ 40 ձայներով նա չի ընտրվել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Ուժեղ Հայաստանից» Դավիթ Ղազինյանը ևս չի ընտրվել՝ կողմ 40, դեմ 62 ձայներով: Նա առաջադրվել էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը:

«Առաջադրումները կանենք առանձին՝ առանձին: Կարծում եմ՝ քվեարկությունն էլ այդպես կանենք: Կուզենամ մեր գործընկերների հայտնել՝ քանի որ մեր հանձնաժողովների նախագահների մեր առաջադրած մեր նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, խնդիրն այն է, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը, համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են: Այդ պատճառով, մենք գնում ենք այն ճանապարհով, որ ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես հանք ելույթներով ու հարցերով», - ասաց Կարապետյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը հայտարարեց՝ «բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես՝ յուրաքանչյուր թեկնածուի մասով, թե ում ենք կողմ քվեարկելու»:

«Ուժեղ Հայաստան»-ի երեք ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր խմբակցությունից քվեարկել են դեմ, քան կողմ, և անհատական է եղել, այսինքն խմբային չի եղել որոշում, անհատական յուրաքանչյուր թեկնածուի մասով դրվել է քվեարկության, և քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել ի վերջո, որ այդ երեք թեկնածուներին չենք քվեարկում, իսկ «Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Լիլիթ Գալստյանին բավարար ձայներ ենք ապահովելու», - նշեց Հակոբյանը:

«Ընդհանուր մեկ որոշում չի եղել՝ այս պատճառով չենք որոշում, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն է բերել: Ելույթները և այն հարցադրումները, որոնք հնչել են և դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել» - նշեց նա:

«Հայաստան» խմբակցության ու ՔՊ-ի թեկնածուներն ընտրվել են

«Քաղաքացիական պայմանագրից» Տրդատ Սարգսյանը կողմ 62, դեմ 29 ձայներով ընտրվեց Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը՝ կողմ 62, դեմ 29 ձայնով:

Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ: Նրան կողմ քվեարկել է 61 հոգի, դեմ՝2: 29 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 62 կողմ, դեմ 28:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի իշխող ուժից Լուսինե Բադալյանը՝ կողմ 26, դեմ 29 ձայներով:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը: Նրա օգտին քվեարկել է 62 հոգի, դեմ՝ 29:

«Քաղաքացիական պայմանագրի» Վիլեն Գաբրիելյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողովի նախագահ՝ 62 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ՔՊ-ից Բաբկեն Թունյանն է: Նա ընտրվել է 62 կողմ ձայնով:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը՝ կողմ 54, դեմ 47 ձայներով:

azatutyun.am

«Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուներն էլ չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ

20.08.2026 19:39

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

20.08.2026 19:15

«Եվրասիա» մրցանակաբաշխությունը հայտեր է ընդունում ավանդական արժեքների ամրապնդման համար

20.08.2026 18:51

Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

20.08.2026 18:43

ԿԸՀ-ն հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

20.08.2026 18:40

Մշակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը

19.08.2026 23:19

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

19.08.2026 20:16

Ադրբեջանցի ռազմական փորձագետը Սյունիքում է եղել․ ի՞նչ նպատակ է հետապնդում «միջանցքի» թեզերի տարածումը

19.08.2026 15:58

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

19.08.2026 14:20

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

19.08.2026 14:10

Թեհրանի ուշադրությունից ոչինչ չի վրիպում․ Իրանի ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին

19.08.2026 12:56

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

19.08.2026 12:37