Վահանը ընտիր էրեխա էր. մահացած զինծառայողի ընտանիքում չեն պատկերացնում՝ ինչպես է դեպքը եղել

26.11.2019 18:41
1947

Այսօր՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին:

Նա Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Տանձատափ գյուղից էր, այդ գյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի  որդին:

«Վահանը ընտիր էրեխա էր, լավ սովորող: Գնաց ընդունվեց Երևանի պետական համալսարան, 6 ամիս սովորեց իրավաբանական բաժնում»,- ասում է խոշորացված Շինուհայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում:

Համայնքապետը պատմում է, որ Վահանը հունվարին էր զորակոչվել բանակ, գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում զինծառայողը խնդիրներ, բողոքներ չի ունեցել:

«Կամանդիրները գոհ էին, էլ շնորհակալություն, էլ գովեստի խոսքեր իր հասցեին: Զարմանալի է, իրոք, ոնց ստացվեց էսպիսի բան»:

Վահանի ավագ եղբայրը կիրակի օրն այցելել է նրան, տեսակցության ժամանակ նա ևս ոչ մի կասկածելի բան չի նկատել:

«Կիրակի օրը մեծ ախպերը գնացել ա տեսակցության, ամեն ինչ նորմալ ա եղել, լավ տրամադրությամբ ա եղել էրեխեն: Ախպորից հետո կարծեմ մի անգամ էլ ա տան անդամների հետ խոսել, էլի կասկածելի բան չի ասել, ծնողները հանգիստ են եղել»:  

Համայնքապետն այսօր գնացել է մահացած զինծառայողի տուն, վստահեցնում է՝ ընտանիքը ոչ մի բանից տեղյակ չէ:

«Էդ մարդիկ պատկերացում էլ չունեն՝  ինչը կարող էր պատճառ դարձած լինել, ինչպես կարող էր նման բան պատահել: Գյուղացի սովորական ապրող մարդիկ են, լավ ընտանիք են, շատ ափսոս...»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34