Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությունը հանցակազմ է պարունակում. Արփինե Հովհաննիսյան

20.06.2019 23:09
1209

«Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը։

Արփինե Հովհանիսյանի խոսքով՝ չի կարող ողջ քաղաքական իշխանությունն առաջնորդվել մեկ անձի իրավական կարծիքով։«Այո, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեկ իրավաբանի կարծիք, որքան էլ աբսուրդային, բայց կարծիք է։ Չի կարող մեկ անձի կարծիքը դրվել այլ պետական մարմինների գործողությունների հիմքում։ Նրանք կդառնան շարքային հանցագործներ։ Եվ վերջապես՝ բարոյական հարթության մեջ դիտարկենք երևույթը․ ինչու՞ Վահե Գրիգորյանն իր ընտրության ժամանակ չէր ասում իր այս մեկնաբանություն-կարծիքի մասին։ Իրեն առաջադրողը՝ Արմեն Սարգսյանը, տեղյա՞կ է այդ մասին, թե՞ ոչ, կիսու՞մ է այդ կարծիքը, թե՞ ոչ։ Վերջապես Միջազգային հանրության արձագանքը պատկերացնո՞ւմ են», - ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40