Վահե Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

06.10.2016 11:59
4993

ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Սուրեն Խաչատրյանն առաջին անգամ Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2004թ. մարտի 25-ին: 2013թ. հունիսի 6-ին ազատվել էր այդ պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Երկրորդ անգամ Սյունիքի մարզպետ է նշանակվել 2014թ. սեպտեմբերի 25-ին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը: Կառավարության որոշման մեջ մասնավորապես նշվում է՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Վահե Հակոբյանը ծնվել է 1971թ. Երեւանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երեւանի Ն.Ստեփանյանի անվան N71 դպրոցում: 1993թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ: 1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Այնուհետեւ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ապա զբաղվել ձեռներեցությամբ, որից հետո աշխատել ՀՀ գլխավոր դատախազությունում: 2010-2014թթ. աշխատել է խորհրդական Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում: 2010-2011թթ. աշխատել է նաեւ «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է:  2014-ի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, 2016թ. օգոստոսի 25-ից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալը: Անկուսակցական է:

Վահե Հակոբյանը միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը եւ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահը:
«Սյունյաց երկիր» թերթը շնորհավորում է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, ցանկանում նրան հաջողություններ Սյունիքի մարզի ղեկավարման պատասխանատու գործում:

«Սյունյաց երկիր»

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12