Վահիկ Ավանեսյան. կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած երիտասարդը Աշոտավանից

08.09.2021 15:03
3171

Ավանեսյան Վահիկ Սերյոժայի. ծնվել է 1992 թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: 2010-2012 թթ. ծառայել է բանակում, պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախում:

Ֆիզիկական եւ մտավոր գերազանց տվյալների, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ցուցաբերած օրինակելի վարքի համար ընդգրկվել էր պատվո պահակախմբում, մասնակցել է  զորահանդեսների՝ թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում: Ծառայության ընթացքում բազմիցս պարգեւատրվել է պատվոգրերով ու մեդալներով:

Զորացրվելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի  մասնաճյուղ: Հայրենի Աշոտավանում ապրելու, գյուղն ավելի զարգացած ու ավելի ծաղկուն տեսնելու ձգտումը Վահիկն արտահայտել էր գյուղում բիզնես ու արտադրություն հիմնելով:

Վահիկ Ավանեսյանի մասին մեզ մորաքրոջ ամուսինը՝ Արայիկն է պատմում. «Լուսավոր, լույս երիտասարդ էր, երբ մեր տուն էր գալիս, կարծես, արեւը մեր տուն մտներ, հումորով, խելացի, բոյ-բուսաթով, հարգալից… Սիրում էր իր գյուղը, օգնում էր համագյուղացիներին ինչով կարողանում էր՝ մեկի հեռուստացույցն էր նորոգում, մի ուրիշի սառնարանը: Նաեւ նախաձեռնող էր, գյուղում խանութ էր բացել, ընկերոջ հետ եվրոպատուհանների արտադրություն հիմնել: Տունը նորոգել էր, որ հոկտեմբերին ամուսնանար: Բազմաթիվ բարի նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին…» :

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Վահիկ Ավանեսյանը միացավ Սյունիքի պաշտպանության համար սահման մեկնող հայրենակիցներին:

Արցախում իրավիճակը ծանր էր. հոկտեմբերի 14-ին Վահիկը Մեղրիից մեկնել է Ջրական, որտեղ հոկտեմբերի 15-ին բեկորային ծանր վիրավորում է ստացել: Ընկերները  Վահիկին հասցրել են  Իշխանաձորի դաշտային հոսպիտալ, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

42 օր հարազատները փնտրել են Վահիկ Ավանեսյանի մարմինը. գտել Արտաշատի դիահերձարանում՝ մի լուսանկարի օգնությամբ:

Վահիկ Ավանեսյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ. նոյեմբերի 27-ին Սիսիանի զինվորական պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

 

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05