Սյունիքում 2025 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքն այսօր Մեղրիում էր

20.01.2025 15:58
939

Հունվարի 20-ին՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Մեղրի համայնքից առաջին նորակոչիկները:

Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրի համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, ուժային կառույցների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ:

Ներկաներին ողջույնի և ոգեշնչման խոսքեր հղեց համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը։ Նա նորակոչիկներին մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ։ 

Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը օրհնության խոսք հղեց նորակոչիկներին։ Ներկաները միասնական աղոթք բարձրացրին զինվորների խաղաղ և անփորձանք ծառայության համար։

Մեղրիի համայնքապետարան

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34