Վահրամ Մարտիրոսյանը, ով ճանաչված բնապահպանի համբավ ունի մարզում, առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում

21.11.2018 17:38
1520

Մինչեւ քարոզարշավի մեկնարկը շարունակում ենք ներկայացնել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում վարկանիշային (ռեյտինգային) ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է առաջադրվել Վահրամ Սուրենի Մարտիրոսյանը:

Վերջին տասնհինգ տարում Վահրամ Մարտիրոսյանն աշխատել է բնապահպանության Սյունիքի տարածքային բաժնում՝ պետական տեսուչ եւ Կապանի անտառտնտեսությունում՝ գլխավոր անտառապետ:

Այդ ընթացքում, ըստ ոլորտի մասնագետների, մեծ ծառայություն է մատուցել Սյունիքի անտառների պահպանության գործում:

Նախկինում որեւէ կուսակցության չի անդամակցել:

Հանրապետությունում ստեղծված հասարակական-քաղաքական նոր իրավիճակում նպատակահարմար է գտել աշխատել երկրի օրենսդիր մարմնում՝ բնապահպանության ոլորտի իր փորձը ծառայեցնելու տվյալ բնագավառին երկրի մասշտաբով:

Հատկապես Կապանում ճանաչում ունեցող Վահրամ Մարտիրոսյանն ակնկալում է համերկրացիների աջակցությունը:

Վահրամ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

Մինչ այդ ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան անդրանիկ գրառումն առաջադրվելուց հետո՝ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, իմ շատ սիրելի սյունեցիներ.

Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։

Այս որոշումը ինքնանպատակ չէ, այլ հիմնավորված եւ կշռադատված։ Երբեւէ չեմ մտածել զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ եղել եմ այն կարծիքին, որ ամեն մարդ իր մասնագիտական բարեխիղճ ու անմնացորդ կատարած աշխատանքով պիտի շենացնի մեր հայրենիքը։ Մեր պետության համար այս բախտորոշ պահին ցանկանում եմ ուժերիս ներածին չափով նպաստել երկրի առաջնթացին՝ օրինաստեղծ աշխատանքով։ Ապրելով Սյունիքի սրտում՝ Կապանում, հրաշալի պատկերացում ունեմ մեր քաղաքի եւ մարզի առջեւ ծառացած խնդիրների մասին, տեսնում եմ դրանց լուծման ուղիները, հատկապես շեշտադրումներ պիտի անեմ բնապահպանական խնդիրների վրա, որոնք բազմաթիվ են ու բազմազան՝ ոչ լավ իմաստով։

Հայրենակիցներ, համաքաղաքացիներ

Հայրենիքիս ապագայի իմ տեսլականը համահունչ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրերին եւ խնդիրների լուծման նախանշած ուղիներին եւ հենց «Լուսավոր Հայաստանն» էլ առաջադրել է իմ թեկնածությունը, որի համար շնորհակալ եմ։

Ակնկալում եմ Ձեր բոլորի աջակցությունն ու սատարումը»։

«Սյունյաց երկիր»

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01