Վաղ տարիքի երեխաների սնուցման սկզբունքները

05.12.2014 17:46
2880

Նոյեմբերի 26-27-ին «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակներում Կապանում տեղի ունեցավ «Կարեւոր է առաջին 1000 օրը» միջոցառում: Միջոցառման նպատակն էր հղիներին եւ մայրիկներին տեղեկացնել կրծքով կերակրման եւ վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման սկզբունքների մասին, նպաստել երեխաների ճիշտ սնուցմանը:

Կապանի տարբեր թաղամասերից եւ գյուղական որոշ համայնքներից հրավիրված հղիներն ու մայրիկները տեսաֆիլմով ծանոթացան կյանքի առաջին 1000 օրվա` ներարգանդային շրջանից մինչեւ երկու տարեկան երեխաների ճիշտ սնուցման կանոններին: Այդ շրջանում երեխայի աճի եւ զարգացման համար կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման եւ խնամքի պարագայում: Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը եւ մինչեւ վեց ամիս բացառապես կրծքով սնուցումը, ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը, հնարավորինս երկար կրծքով կերակրումը մանկան նորմալ զարգացման, մանկական հիվանդացության եւ մահացածության իջեցման կարեւորագույն նախադրյալներ են:

Մայրիկները պաստառների միջոցով պատկերեցին երեխայի առողջ սնուցման համար անհրաժեշտ միկրոտարրեր պարունակող սննդատեսակները: Հաղթող ճանաչված հինգ մայրիկ արժանացավ մրցանակի:

Մինչ պաստառների արդյունքներն ամփոփելը հարց ու պատասխանի միջոցով ստուգվեցին մայրիկների գիտելիքները երեխայի ճիշտ սնուցման վերաբերյալ: Ճիշտ պատասխանողները ստացան հուշանվերներ:

Նոյեմբերի 27-ին «Վորլդ վիժն Հայաստան» Կապանի տարածքային զարգացման ծրագրի մասնակից հինգ թաղամասի եւ գյուղական համայնքի ակտիվ ծնողների համար անցկացվեց վիկտորինա: Յուրաքանչյուր թաղամասի եւ գյուղական համայնքի ծնողներից կազմված թիմերը պատասխանեցին ծրագրին առնչվող տարբեր հարցերի, ինչի արդյունքում հաղթող ճանաչված «Լեռնագործ» թիմը Երեւանում կմասնակցի վերոնշյալ թեմաներով անցկացվելիք երկօրյա սեմինարի:

Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ Զարինե Բաբայանը տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է` Կապանի պոլիկլինիկայի մանկական բաժնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում» ծրագրի շրջանակներում գործում է ծնողական կրթության կենտրոն, որտեղ հաճախելով` այցելուները հնարավորություն ունեն հղիների, կրծքով կերակրող մայրերի, 0-2 տարեկան երեխաների ճիշտ սնուցման, խնամքի մասին տեղեկություններ ստանալ ընտանեկան բժիշկներից ու մանկաբույժներից: «Կյանքի առաջին երկու տարին կարեւոր է երեխայի ֆիզիկական եւ հոգեւոր առողջության համար», – եզրափակեց իր խոսքը բաժնի վարիչը:

Նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվել եւ դեռ կկազմակերպվեն Հայաստանի տարբեր մարզերում: Դրանց զուգահեռ մարզերում անց են կացվում դասընթացներ բուժաշխատողների համար, ինչպես նաեւ վարժանքներ վաղ տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար` երեխաների սնուցման եւ խնամքի թեմաներով:

Հաճելի երաժշտական կատարումներով ներկաների ուրախ ժամանցն ապահովեցին Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները եւ «Սիլուետ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար` Գայանե Վարդիկյան):

Միջոցառմանը հրավիրված պաշտոնական անձինք ու առողջապահության ոլորտի աշխատակիցներն ընդգրկվել էին Ժյուրիի կազմում:

«Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) եւ իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Այն մեկնարկել է 2014թ. փետրվարին եւ կիրականացվի մինչեւ 2016թ. հունիս:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40