Վախճանվել է Ազնիվ Առաքելյանը

22.08.2019 17:26
2224

Գորիսի տարածաշրջանի հասարակությունը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին։

 Օգոստոսի 22-ի առավոտյան երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ազնիվ Վոլոդյայի Առաքելյանը։

 Նրա մահն անսպասելի էր, որովհետեւ իր կենսուրախությամբ, շարժուձեւով, ծրագրերով ասես  հավաստում էր, որ լավագույն օրերը տակավին առջեւում են։ Բայց ինչպես ասում են՝ մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում։

Ազնիվ Առաքելյանը ծնվել է 1951թ.  հունվարի 1-ին Քարաշեն գյուղում։

Ութամյա կրթություն է ստացել գյուղի դպրոցում, այնուհետեւ ավարտել Գորիսի  թիվ 3 միջնակարգ դպրոցը։

1973 -ին Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Քարաշենի կոլտնտեսությունում՝  անասնաբույծ։

1974-1975 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

 1976-1979 թվականներին աշխատել է ՀԼԿԵՄ Գորիսի շրջկոմի երկրորդ քարտուղար, այնուհետեւ՝ մինչեւ 1981թ․ ՀԿԿ Գորիսի շրջկոմի հրահանգիչ։

 1981թ. փետրվարից՝ Քարաշենի կոլտնտեսության նախագահ։

 Մինչեւ կենսաթոշակի անցնելը պատասխանատու աշխատանք է կատարել Հայգյուղտեխնիկայի շրջանային միավորումում, Արդշինբանկի Գորիսի մասնաճյուղում։

Ամուսնացել էր Անահիտ Գրիգորյանի հետ, ունեցել են երկու դուստր, մեկ որդի։

 Շրջապատված էր իր զավակների, թոռների, քույրերի, մյուս բարեկամների եւ հարազատների հոգատարությամբ։ Ինքն էլ ուշադիր ու զգայուն էր նրանց նկատմամբ։

Ճշտապահ եւ կարգապահ էր, ժամանակի հարգն իմացող։ Աստվածատուր ձգողական ուժ ուներ, որի շնորհիվ տասնյակ տարիներ նրա ընկերության շառավիղի ներսում են եղել թե՛ նրանից տարեցները եւ թե՛ զգալիորեն երիտասարդները։

 Նուրբ հումորի տեր էր, լավ տիրապետում էր դրա բանահյուսական ժանրին, համով-հոտով պատմում՝ ամեն անգամ յուրովի ներկայացնելով։

Ահա այս որակներն առավել ծանր ու ցավալի են դարձնում նրա անդառնալի կորուստը։

 Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ազնիվ Առաքելյանին, ովքեր վայելել են նրա ընկերությունն ու բարեկամությունը, մինչեւ իրենց կյանքի վերջը կարոտով կհիշեն նրա Ազնիվ անունը։

Մի խումբ ընկերներ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40