Վախճանվել է Կապանա տան երեւելի մտավորական Ալմարա Անտոնյանը

28.12.2018 14:22
2083

Սպասումներով լի տարեմուտը «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության համար  մթագնեց մի գույժով. երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ է տվել կրթության գործի նվիրյալ Ալմարա Անտոնյանը: Երկար տարիներ մեր թերթի բարեկամն էր, պարբերաբար հանդես էր գալիս հրապարակումներով. վերջին հոդվածը տպագրվել էր անցած տարի՝ «Վերին Խոտանան. ամեն մի կածան՝ մի հուշապատում» վերնագրով, որ համընդգրկուն ակնարկ էր ամենայն Հայոց կաթողիկոս Մովսես Խոտանանցու  (Տաթեւացու) գյուղի՝ Վերին Խոտանանի պատմության: Նրա հրապարակումները տպագրվել են նաեւ հանրապետական մամուլում: Ստեղծագործում էր, նրա բանաստեղծությունների թեման հայրենի  եզերքն էին ու աշխատավոր մարդը: Սյունիքի գրական միավորման անդամ էր, ՀՀ ուսուցիչների հինգերորդ համագումարի պատգամավոր: Համագործակցել է  Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ, զբաղվել բանահավաքչությամբ, բազմաթիվ բանահյուսական նշխարներ փրկել անդառնալի կորստից: Յուրաքանչյուր գյուղական համայնքում լիներ Ալմարա Անտոնյանի նման հայրենի եզերքի մի նվիրյալ, մենք կունենայինք մեր բնակավայրերի փոքրիշատե ամբողջական պատմությունը: Ունի տպագրված ստեղծագործություններ:

Ալմարա Անտոնյանը ծնվել է 1949թ. հոկտեմբերի 1-ին, ծառայողի ընտանիքում: Ավարտել է Շրվենանցի միջնակարգ դպրոցը՝ գերազանց առաջադիմությամբ: 1969թ. ընդունվել  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական  ինստիտուտի հեռակա բաժինը եւ ավարտել է  1974թ.: Ուսմանը  զուգընթաց աշխատել է Կապանի շրջանային  պիոներ տան վարիչ: 1971թ. ՀԿԿ Կապանի շրջկոմի բյուրոյի որոշմամբ գործուղվել է Վերին Խոտանանի ութամյա դպրոց՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: 1987թ. նշանակվել է դպրոցի տնօրեն եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թվկանը: Այնուհետեւ՝ մինչեւ 2013թ., նույն դպրոցում շարունակել է աշխատել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Ամուսնացած էր, ունի չորս զավակ:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը խոր վշտով ցավակցում է հանգուցյալի մերձավորներին ու հարազատներին: 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40