Միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արցախի բնակիչների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցով․ ՄՔԾ

20.09.2023 17:45
763

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հերքում են լուրեր, թե Հայաստանը չի պատրաստվում ընդունել արցախցիներին։

Մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը մասին Tert.am-ին տեղեկացրեց, որ որևէ արցախցի այս պահին Հայաստան չի տեղափոխվել և նրանց ընդունել կամ չընդունելու հարց չկա։

Ավելին, նրա փոխանցմամբ՝ միչգերատեսչական ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արցախի բնակիչների հնարավոր մուտքը Հայաստան կազմակերպելու հարցով։

«Ամենատարբեր պատասխանատու  գերատեսչությունների հետ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում և քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներն Հայաստանում տեղավորելու հարցը»,- նշեց նա։

Հիշեցնենք՝  ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան գրել էր, որ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ 

Իսկ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լուսանկարներ են տարածվում, որ որոշ արցախցիներ սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Ավելի ուշ Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց հայտնելով՝ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, պետք է պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

https://www.tert.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40