Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու

22.08.2019 12:00
1240

Կառավարությունը 77 միլիոն 334 հազար դրամ գումար հատկացրեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։

«Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։ Այսինքն՝ նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին շատ հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելը։  2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 միլիոն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուների վճարելու համար։

Բաթոյանը հավելեց, որ ցանկացողները շատ են, և այս դեպքում առաջնահերթությունների կարգ է սահմանվել։

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք ծրագիրը, որպեսզի կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և ընդլայնել ծրագիրը, ուղղակի մենք պետք է կարողանանք երկու տարվա ֆինանսավորումը ապահովել»,- ասաց Բաթոյանը։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40