ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

20.05.2020 17:41
1973

Մեր շարքերից ընդմիշտ հեռացավ վաստակաշատ մանկավարժ, կերպարվեստի ասպարեզում լուսավոր հետք թողած մի անհատականություն՝ Կարապետ Ղազարյանը:

Բախտ եմ ունեցել միասին աշխատելու եւ միշտ բարձր եմ գնահատել նրա աշխատանքը: Նրա տաղանդի շնորհիվ ակնահաճո էին դարձել դպրոցի /ների/ գեղագիտական դեմքը: Թեեւ տատասկոտ է եղել ընկեր Ղազարյանի անցած ճանապարհը, սակայն աշխատանքային դեգերումներով լի մանկավարժական գործունեությունն եղել է արգասավոր, միշտ ապրել է դպրոցով, եղել աշակերտների սիրելին:

Մանկավարժական երկարամյա գործունեության ընթացքում մանկավարժական եւ աշակերտական համակազմի կողմից հարգված եւ սիրված մանկավարժը չզլացավ հարուստ գիտելիքները եւ փորձը հաղորդել մատաղ սերնդին եւ սկսնակ մանկավարժներին:

Իմ հիշողության մեջ թարմ են մնացել ազգային զարթոնքի տարիները, երբ դպրոցի երջանկահիշատակ գրադարանավարուհի, տաղանդաշատ Նորա Մնացականյանը, մեծից մինչեւ փոքր համախմբելով մանկավարժական եւ աշակերտական համակազմերի շնորհալիներին, հայցում էր բոլորիս՛ ականջալուր լինել իրեն եւ դպրոցի հանդիսությունների սրահի /ի դեպ, մինչեւ դպրոցական մասնաշենքի այդ հատվածի փլուզվելը, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ դահլիճն անվանակոչվել էր Նորա Մնացականյանի անունով/ բեմը դարձնել թատերական ներկայացումների այնպիսի մի հարթակ, որը հնարավորություն պետք է ընձեռեր դպրոցը ճանաչելի դարձնել ամբողջ հանրապետությունում: Ակամայից թվում էր, թե դա ռոմանտիկական պատկերացումներ են, սակայն ի պատիվ իմ կոլեկտիվի կարողացանք բեմականացնել Թումանյանի «Անուշ»-ը, իսկ Կարապետ Ղազարյանը մտածել ու գտել էր բեմի վրա սառնորակ աղբյուրի կառուցման խնդրի լուծումը: Ջուրը հոսում էր Անուշի եւ Սարոյի սիրային հայացքների ներքո, իսկ դահլիճը համակ ուշադրությամբ հետեւում էր դեպքերի զարգացմանը:

Դրան հաջորդեց Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ»-ը, որտեղ փայլատակում էին մեր մեծերը՛ Մարգո Գրիգորյան, Սուսաննա Նուրիջանյան, Լուսիկ Զաքարյան... Կարապետ Ղազարյանը մոխիրներից հառնող Փյունիկ թռչունն էր պատկերել 6 մետր բարձրություն եւ 1 մետր լայնություն ունեցող սպիտակ թղթի վրա, դա, ուղղակի տեսնել էր պետք: Այս միջոցառումների ժամանակ դահլիճը կահավորվում էր Կարապետ Ղազարյանի միջոցով, ինքն իրեն ցուցում էր տալիս եւ իր ձեռքով պատկերում բոլոր դիդակտիկ նյութերը: Կարոն շարունակ կրկնում էր, ես այս բեմերի բանվորն եմ, ընկեր Նորան կարգավիճակս չի փոխում: Կարճ ժամանակ անց մեր միջոցառումները տեղափոխվեցին Կապանի մշակույթի պալատի մեծ բեմ, այդտեղից էլ` Երեւան: Կարեն Սերոբի Դեմիրճյանը մասնակցելով այդ միջոցառումներին` ցնցվել էր Նորա Մնացականյանի տաղանդով: Ընկեր Նորան ինձ ստիպում էր երգել, չիմանալով, որ ես կյանքում երբեւէ չէի երգել: Համառորեն գալիս ու էլի պնդում էր՛ պոնչոս, դու պիտի երգես, ասում էի, այ ընկեր Նորա, ախր ես ո՞ւր, երգն ո՞ւր... Հրավիրեց շատ երգիչների. նրանց լսելուց հետո գալիս եւ էլի կանգ էր առնում իմ թեկնածության վրա: Երբ իր պատվերով կյանքում առաջին անգամ բեմ բարձրացա եւ երգեցի, հաջորդ օրը Ալեքսեյ Իվանի Բալայանը հրավիրեց քաղաքային երգչախումբ, իսկ Արմենակ Հայրապետյանը հրավիրեց որպես մենակատար հանդես գալ նորաստեղծ «Սյունիք» համույթում: Ընկեր Նորան հետագայում պետք է ասեր, ես, քո թաքնված երգչիդ Կոլոմբոսն եմ աշխարհագրագետ տղա: Հետագայում դպրոցում ստեղծեցի երկսեռ, եռաձայն 87 հոգանոց երգչախումբ եւ հանրապետությունում գրավեցենիք 2-րդ տեղը եւ ինչպես միշտ մեր կողքին էր ԿԱՐՈՆ...

Ահա այսպիսի հիշողություններ…

Ողջ կյանքը նվիրելով մանկավարժական գործին` Կարապետ Ղազարյանը, իբրեւ մի կերոն, այրվեց` լույս տալով շրջապատին:

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում...

 

Արսեն Գրիգորյան

Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցի

նախկին փոխտնօրեն

  

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17