Վախճանվել է Մարսել Երվանդի Հայրումյանը

21.12.2020 10:44
1419

Խոր վշտով հայտնում ենք Հայրումյանների ընտանիքի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, որ 2020 թ. դեկտեմբերի 20-ին, կարճատև հիվանդությունից հետո, 84 տարեկան հասակում վախճանվել է Մարսել Երվանդի Հայրումյանը:

Ծնվել է 1936 թ. փետրվարի 22-ին: Ավարտել է Հին Գորիս (Վերիշեն) գյուղի յոթամյա (1952 թ.), Գորիս քաղաքի Ակ.Բակունցի անվան միջնակարգ (1955 թ.) դպրոցները, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1959 թ.): Բուհական գործուղումով աշխատել է Ղափանի շրջանի Լեռնաձորի ութամյա և Քաջարանի բաներիտ դպրոցներում: 1960-61 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է Ղափանի շրջանի Ագարակի, Եղվարդի, այնուհետև` Գորիսի շրջանի Վաղատուր գյուղի, Շինուհայր բանավանի դպրոցներում: Շուրջ 20 տարի պատմության ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ է աշխատել է Գորիս քաղաքի թիվ 3 միջն. դպրոցում: Մանկավարժական գործունեության վերջին տարիները կապվում են Գորիսի գիշերօթիկ դպրոցի հետ, որտեղ աշխատել է տնօրեն: Մեկ տասնամյակից ավել զուգահեռաբար դասավանդել է Գորիսի պոլիտեխնիկական և «Գլաձոր» համալսարաններում:

Նա անխոնջ մտավորական էր: Լինելով մանկավարժների գերդաստանի զավակ, իր բնավորությամբ, գործելակերպով, պատասխանատվությամբ ու պարտաճանաչությամբ իսկական ուսուցիչ էր, իր գործի նվիրյալն ու մեծ հոգեբան:

Աճյունը կդրվի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի 12 բնակարանում` դեկտեմբերի 21-ից: Հուղարկավորությունը` դեկտեմբերի 22-ին, ժ. 12-ին` նույն հասցեից: Հուղարկավորությունը կկայանա Վերիշենի գերեզմանատանը` տոհմային գերեզմանոցում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40