ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՎԻՐԱԲՈՒՅԺ, ԳՈՐԻՍԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ՀՄԱՅԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

15.03.2019 16:51
2969

Վախճանվել է Գորիսի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժինը չորս տասնամյակ ղեկավարած, վաստակաշատ վիրաբույժ Հմայակ Գրիգորյանը: 

Մի վառ ու անկրկնելի նկարագրով անձնավորություն էր նա: Կես դարից ավելի նրա անզուգական կերպարն իր պատվարժան տեղն էր զբաղեցրել Գորիս քաղաքի երեւելի անհատականությունների շարքում: Հմայակ Գրիգորյանի հուզական, մարդամոտ խառնվածքն ասես տրվել էր նրան՝ Գորիս քաղաքի ինքնատիպ հոգեկերտվածքի զտված խտացումների դրսեւորումները լավագույնս մարմնավորելու համար: 

Վստահաբար կարող ենք ասել, որ տարբեր իրավիճակներում իր կրակոտ բնավորությանը բնորոշ անսեթեւեթ անմիջականությամբ նրա արտաբերած թեւավոր արտահայտությունները դեռ երկար տարիներ ուղեկցելու են դիպուկ հնչեցված խոսքի արժեքը գնահատող ու ըմբոշխնող բազում գորիսեցիների...

Հմայակ Աթայի Գրիգորյանը ծնվել է 1933 թ. ապրիլի 9-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում, պետական ծառայողի ընտանիքում: 

1951 թ. ավարտել է Տեղի միջնակարգ դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

1957 թ. ավարտելով ինստիտուտը՝ գործուղվել է Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղ եւ աշխատել որպես ամբուլատոր բժիշկ: Մեկ տարի անց՝ 1958թ., Հմայակ Գրիգորյանը  նշանակվել է Խնձորեսկի գյուղական բժշկական տեղամասի վարիչ, որտեղ երկու տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Ռ. Յոլյանի անվան Գորիսի շրջանային հիվանդանոց եւ անցել վիրաբուժական աշխատանքի:

1966 թ. Հմայակ Գրիգորյանը ընդունվել է Երեւանի բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա եւ երկու տարի ուսանել ընդհանուր վիրաբուժություն: 

Օրդինատուրան ավարտելուց հետո՝ 1968 թ., նա նշանակվել է Գորիսի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ եւ մինչեւ 2008թ. ղեկավարել այն:

Հիսունամյա վիրաբուժական գործունեության ընթացքում Հմայակ Գրիգորյանը հազարավոր վիրահատություններ է կատարել՝ փրկելով իր նշտարին ապավինած մարդկային բազում կյանքեր: Խորհրդային տարիներին՝ բարդ վիրահատական միջամտությունների կարիք ունեցող հիվանդների համար Հմայակ Գրիգորյանը, որպես բարձրակարգ վիրաբույժ, հաճախ է հրավիրվել հարեւան շրջաններ ու վիրահատություններ իրականացրել տեղի հիվանդանոցներում: 

Ղարաբաղյան ազատամարտի տարիներին, երբ հազարավոր վիրավոր ազատամարտիկներ իրենց առաջին բուժօգնությունը ստանում էին Գորիսի հիվանդանոցի նրա ղեկավարած բաժանմունքում, առաջին հերթին հենց նա էր ծանր վիճակի մեջ գտնվող վիրավոր ազատամարտիկներին վիրահատական միջամտությամբ կյանք պարգեւում: Անկանխատեսելի ռեժիմով զօր ու գիշեր մարդկային կյանքերի համար պայքարող իր ղեկավարած վիրաբուժական բաժանմունքին, այդ դաժան տարիներին, նա հաճախ էր, դառնացած հոգով, «դաշտային հոսպիտալ» անվանում...

Դարերի խորքերն արմատներ ձգող, բնիկ ժողովրդով բնակեցված Գորիսի նման քաղաքներում, որտեղ մարդիկ միմյանց «ազգ ու տակից» ու «յոթը պորտից» տեղեկացված են լինում, բժիշկ ու հատկապես վիրաբույժ լինելը՝ դյուրին առաքելություն չէ: Այդպիսի քաղաքներում չգրված մարդկային վարքաբանական նորմեր գոյություն ունեն, եւ օրվա յուրաքանչյուր ժամի, անկախ հոգնածությանդ աստիճանից, պիտի քո բժշկական օգնությունը հայցող մարդկանց հիվանդներին հենց նրանց օջախներում այցելելու պատրաստակամություն ցուցաբերես. ասել է թե՝ մարդկային սրտացավ պահվածք դրսեւորես:

Գորիսի տարածաշրջանում դժվար թե գտնվի մի մարդ, ով կկարողանա վերհիշել գոնե մեկ դեպք, որ Հմայակ Աթայիչը որեւէ հիվանդի այցելելու հարազատների խնդրանքը մերժած լինի: Ոչ միայն ու ոչ այնքան մասնագիտական կարողությունները, որքան հենց ուրիշի վշտին անմիջապես մարդկայնորեն  արձագանքելու նրա այդ բարեհոգի էությունն է առանցքային դերակատարություն ունեցել, որ նա տասնամյակներ ի վեր հասարակության տարբեր խավերի հարգանքն ու սերն է վայելել:

Ժողովրդական պատկառանքով ու սիրով շրջանակված Հմայակ Գրիգորյանի նման մարդկային կերպարները շատ երկար են ժողովրդի հավաքական հիշողության մեջ ապրում:

Նա երբեք չդավաճանեց Հիպոկրատին տված երդմանը եւ մարդ արարածի Մարդ մնալու վսեմագույն կոչմանը:

Ցավակցում ենք Հմայակ Աթայիչի սիրելի կնոջը՝ Գրետա Մանվելյանին, զավակներին, հարազատներին եւ նրա մահը սգացող բոլոր մարդկանց:

 

 

 

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46