Վաղուց հասունացել է շփման գծում պաշտպանության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը

17.01.2019 15:04
1179
Վաղուց հասունացել է շփման գծում պաշտպանության կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը՝ սկսած պաշտպանության գծի ինժեներական համակարգից:
Հունվարի 17-ին ԱԺ նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե կարելի՞ է արդյոք սահմանին պատանի ժամկետայիններին փոխարինել ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներով:

Քոչարյանի խոսքով՝ այս համակարգը ամրապնդման եւ վերադասավորումների առումով որոշ փոփոխության կարիք ունի: «Մենք պետք է փոխենք սահմանին ծառայության սկզբունքները եւ պայմանները: Ես այս մասին մշտապես հրապարակայնորեն ասել եմ: 

Ես այս մասին ասել եմ նաեւ իմ ընկերներին, եւ ընդդեմ արտահայտած միայն մի փաստարկ է եղել, որ այդ տեսակի բարեփոխումների անցկացման համար մենք ֆինանսական ռեսուրսներ չունենք: Բայց կարծում եմ, որ նման հնարավորություն կարելի է գտնել այս հարցը մեկ այլ՝ Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի հետ քննարկման ճանապարհով: Այդ բարեփոխումները թույլ կտան ապահովել նաեւ որոշ տնտեսական արդյունք»,- պարզաբանեց Անդրանիկ Քոչարյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ եթե այս խնդիրը լուծվի, ապա կարելի է լուծել նաեւ ժողովրդագրության հարցը, ինչպես նաեւ բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, որոնք կարող են տեղերում պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների անդամների ապրելու համար: Իսկ սա, իր հերթին, կնպաստի սահմանամերձ շրջանների զարգացմանը:

HayNews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40