Վաղվանից թույլ անձրևներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

20.10.2018 16:55
1274

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-25-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը՝ կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 22-25-ը սպասվում է թույլ անձրև։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կիլոմետրը փակ է՝ այլընտրանքային երթուղի է Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

azatutyun.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34