Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը. Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ

09.03.2021 23:40
3533

Մենք տեղեկություն ունենք, որ արդեն  2-3 ժամ է Հայաստանի Հանրապետության  բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են կուտակվում Երեւանում: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Դեմիրճյան փողոցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող  Իշխան Սաղաթելյանը:

«Մեկ անգամ եւս կոչ եմ անում ոստիկանապետին եւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն գիշերվա ընթացքում դիմել սադրանքների, շատ հստակ եւ ուղիղ ասում եմ` պատասխանատվությունը ձեր վրա է, եթե սադրանքների եք գնում դուք: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիան: Չփորձեք գնալ սադրանքների, տղերք: Նորից եմ ասում, մենք պայքարում ենք բանակի համար, պետության եւ պետականության համար, Արցախի համար, մեր եւ ձեր երեխաների համար»,-ասաց նա:

Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց միանալ բողոքի անհնազանդության ակցիային վաղը 8:30-9:00-ի սահմանում. «Այսօր Նիկոլը փորձում է խաթարել սահմանադրական կարգը, դուք ձեր ներկայությամբ պահում եք այս երկրի Սահմանադրությունը եւ դրա համար բոլորի ներկայությունը խիստ անհրաժեշտ է: Վաղը 16:00-ին մենք ունենալու ենք մեր գլխավոր հանրահավաքը, մեր բոլոր պլանները գործում են, վաղվա համար եւս ունենք պլաններ, եկեք կանգնեք բանակի կողքին Հայաստանի, Արցախի կողքին, մեր երկրի, Սահմանադրության կողքին, քշենք այս չարիքի իշխանությանը»:

Սաղաթելյանը նաեւ հայտարարել էր, որ իրենք մինչեւ վաղը 12։00–ը ժամանակ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության  մասին Փաշինյանի հայտարարությունները բլեֆ են։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։00–ին լրացել է ժամկետը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կարող էր ՍԴ դիմել՝ վիճարկելու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ինչն Արմեն Սարգսյանը չի արել։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է նախագահին ուղղված իր դիմումի պատասխանը։ Աշխատակազմից  ստացված գրության մեջ ասվում է, որ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը «թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում»։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40