Վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու ենք ողջ Երևանը․ Իշխան Սաղաթելյան (ուղիղ)

05.05.2022 22:06
3579

«Դիմադրություն» շարժումն այսօր արդեն հինգերորդ օրն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։

Այսօր երեկոյան տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԽ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարեց նա։

Հանրահավաքից առաջ շարժման մասնակիցները երթ էին արել Երևանի կենտրոնական փողոցներում։ Երթին մասնակցում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր անհնազանդության ակցիաներ են արել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում տեղի է ունեցել երկու ավտոթերթ, ընդդիմադիրների տարբեր խմբեր քայլերթ են մայրաքաղաքում, ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել վեց տասնյակից ավելի մարդու։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40