Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավանի իր տան հետնամասում. մանրամասներ

24.09.2025 12:42
503

Համայնքի բնակիչները կարծում են, որ սպանությունը քաղաքական է, քանի որ Վոլոդյա Գրիգորյանից միայն լավ են տեսել ու վստահ են՝ անձնական թշնամիներ չուներ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են բնակիչները։ Նրանք չեն ցանկացել ներկայանալ, սակայն պատմել են, որ համայնքի ղեկավարն այնտեղ չէր բնակվում։

«Մյուս սպանվածը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանն Այգեկ գյուղից է, վիրավոր Արծրուն Գալստյանը Մերձավանից է, որը գործարար է և որևէ կապ չունի քաղաքականության հետ»,– պատմել են բնակիչները։

Համայնքի բնակիչները կարծում են, որ սպանությունը քաղաքական է, քանի որ Վալոդյա Գրիգորյանից միայն լավ են տեսել ու վստահ են՝ անձնական թշնամիներ չուներ։

Բնակիչները կրակոցների ձայնը չեն լսել, քանի որ տունը, որի հետնամասում սպանվել է Վոլոդյա Գրիգորյանը, նորակառույց էր ու մյուս տներից հեռու։ Տան դիմաց միայն ամայի տարածք ու սգո սրահ է։

Դեպքի վայրում զննություն իրականացնող Քննչական կոմիտե ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում որևէ նորություն չհայտնեց։ Միայն ասաց, որ լրացուցիչ զննություն էին այս պահին կատարում։ Դեռևս ոչ մի բան հայտնի չէ։ Արդյոք սպանությունը վենդետա է հարցին, պատասխանեց. «Այս պահին որևէ կասկածյալ չկա, միայն վարույթ է նախաձեռնվել»։

Полиция на месте убийства главы общины Паракар Володи Григоряна (24 сентября 2025). Мердзаван - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025

Սպանության վայրում

© Sputnik / Aram Nersesyan

ԶԼՄ տեղեկություններով` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

Անցած կեսգիշերին Փարաքարում իր տան բակում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:

Իրավապահները փնտրում են հանցագործին։

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34