Վանեցյան․ Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է

30.05.2019 17:17
1190

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զբաղվում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպի գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին Արթուր Վանեցյանը հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Միջադեպի պատճառը, ըստ Վանեցյանի, ֆինանսական հարցերն են եղել։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել: Բաբայանի գրասենյակի պնդմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակել Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը:

Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40