Հովհաննես Գրիգորյան․ մասնագիտությունը՝ հայրենիքի պաշտպան

13.04.2021 16:46
7482

Հովհաննես Կառլենի Գրիգորյան․ ծնվել է 1995 թ․ հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Բարձր առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի ավագ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, զուգահեռ վերապատրաստվել է Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ զորամասում ՝որպես ռադիոդասակի հրամանատար։

Ծառայության ընթացքում վայելել է թե՛ ծառայակից ընկերների, թե՛ ավագ սպայակազմի, թե՛ ենթակաների սերն ու հարգանքը։ Նրա մասին ընկերներն ակնածանքով են խոսում, նաեւ հպարտությամբ՝ «Հերոս բառը վերջերս շատ է օգտագործվում, այ Հովհաննեսի մասին կարող ենք ասել, որ իրական հերոս էր, մարդ, ում հայրենասիրության, ծառայության ու կարճատեւ կյանքի մասին արժե եւ պետք է ֆիլմ նկարահանել․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին լույսի հետ պայթեց պատերազմը․ Հովհաննեսը Եղնիկներում էր՝ կատարում էր ծառայությունը, ինչպես միշտ՝ գերազանց, անդադար եւ առանց հանգստի։  Նա լինում էր այնտեղ, ուր վիճակը ծանր էր, ինչպես ծառայակից-մարտական ընկերներն են պատմում, Հովհաննեսն ամեն վայրկյան պատրաստ էր ցանկացած հանձնարարության,  պատերազմի օրերին եղել է Մատաղիսում, Աղդամում, Արցախի հարավային հատվածում։

Պատմում են, որ տանկերից մեկը վթարվել ու մնացել էր մարտադաշտում, Հովհաննեսը մի ընկերոջ հետ մտել է մարտադաշտ՝ մեկ օրից ավել փնտրել, գտել տանկը, նորոգել են ու դուրս եկել՝ փրկելով թե՛ անձնակազմը, թե՛ տանկը․․․

Հոկտեմբերի 9-ին Վարանդայում թշնամու անօդաչուի հարվածից այրվում էր բեռնատարը, Հովհաննեսը շտապում է օգնության՝ օգնում է շատերին, քիչ անց լինում է երկրորդ հարվածը եւ անմահանում է ավագ լեյտենանտ Հովհաննես Գրիգորյանը․ ազգը կորցնում է հավասարակշռված, բարձր մասնագիտական հմտություններով ու ամենակարեւորը՝ մարդկային բարձր որակներով օժտված հայ սպայի․․․

 Տիգրանուհի Բադալյան

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17