Վանո Սիրադեղյանի աճյունը առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

23.11.2021 22:47
3034

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Վանո Սիրադեղյանի հետ կապված հարցին:

Նա նշեց, որ ձևավորվել է կառավարական հանձնաժողով, և իր կարծիքով կառավարական հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:

«Վանո Սիրադեղյանին անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, հարցազրույց եմ արել: Երբևէ որևէ պարագայում փորձում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները. մաքսիմալ օբյեկտիվ լինել:

Կարծում եմ, որ հանձնաժողովը որոշումներ կկայացնի և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունը հայտնել և ցավում եմ շատ, որ այդպիսի ավարտ ունեցավ»,- եզրափակեց Փաշինյանը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22