Վանո Սիրադեղյանը ՀԱԿ վարչության անդամ է, բայց ընտրական ցուցակում չի լինելու

17.05.2021 12:29
1323

Ինտերպոլի միջազգային բյուրոյի կայքում Սիադեղյանն առ այսօր նշվում է հետախուզվողների ցանկում։

Վանո Սիրադեղյանը ՀՀՇ կուակցության բոլոր համագումարներում մշտապես ընտրվել է վարչության անդամ և ընտրվել է ամենամեծաթիվ ձայներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք` մայիսի 16-ին կայացած կուակցության համագումարում հաստատված վարչության անդամների ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին ՆԳ նախարար Վան Սիրադեղյանը։

Նշենք, որ սոցկայքերում տեղեկություն է շրջանառվում, որ Սիրադեղյանը լինելու է նաև ՀԱԿ ընտրական ցուցակում։ Sputnik Արմենիային ունի հստակ տեղեկություն, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Վանո Սիրադեղյանի անունը ցուցակում չի լինելու։

Նշենք, որ ՆԳ նախկին նախարարի նկատմամբ հետախուզում էր հայտրարվել 2003թ–ին։ 1997թ–ին փետրվարի 19-ին նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` բանդիտիզմի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության, կաշառքի, իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման մեղադրանքով։

1999 թվականի մայիսին Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորությունը՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը` Վ. Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին։

Ազգային ժողովի որոշումից անմիջապես հետո Սիրադեղյանը փախուստի էր դիմել ու տարիներ շարունակ թաքնվել արդարադատությունից։

Նշենք, որ Ինտերպոլի միջազգային բյուրոյի կայքում Սիադեղյանն առ այսօր նշվում է հետախուզվողների ցանկում։

Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական գործը դատարան է ներկայացվել 1999թ–ի օգոստոսի 11-ին։
Շուրջ մեկ տարի անց` 2000թ–ի ապրիլի 6-ին, գործի քննությունը կասեցվել է`«ամբաստանյալ Վ.Սիրադեղյանի կողմից դատական նիստերին չներկայանալու և նրա գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով , մինչև ամբաստանյալ Վանո Սիրադեղյանին հայտնաբերելը»։

Նույն պատճառաբանությամբ դատական գործի վարույթը հետագայում ևս պարբերաբար կասեցվել է, վերջին անգամ` 2020թ–ին։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40