Վանքային ճգնաժամ. Ադրբեջանը հենակետ է տեղակայել Վրաստանի հետ սահմանի վիճելի հատվածում

24.07.2019 23:26
1168

Օրերս ադրբեջանական սահմանապահները նոր հենակետ են դրել ադրբեջանա-վրացական սահմանի հատվածներից մեկում: Իրադարձությունը շարքային կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ նոր հենակետը տեղակայվել է հենց այն հատվածում, որի պատկանելիության համար կատաղի վեճեր են ընթանում. անմիջականորեն քրիստոնեական Դավիդ Գարեջիի վանքի մոտ:

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) հենակետի լուսանկարը տարածել է վրացի քաղաքացիական ակտիվիստ Դավիդ Կացարավան: Լուսանկարում երևում է վիճելի տաճարներից մեկը, որի շուրջ կանգնած են ադրբեջանցի սահմանապահները:

Համալիրի պատկանելիության քննարկումները, ինչպես նաև դրա երկայնքով սահմանի դեմարկացիայի գործընթացն արդեն վաղուց են ընթանում՝ դեռևս 2000-ականների կեսերից: Դավիդ Գարեջիի պարագայում վանքի մի մասը գտնվում է վրացական կողմում, իսկ մի քանի վանքեր` բլուրներից այն կողմ՝ Ադրբեջանի տարածքում: Իրավիճակը բավական հանդարտ էր մինչև վերջերս, երբ ադրբեջանական սահմանապահները որոշեցին արգելել իրենց տարածք վրացի քահանաների և ուխտագնացների մուտքը: Սա սահմանի վրա փոթորկալի բողոքի ակցիաներ առաջացրեց: Վերջին բողոքի ցույցը մի շաբաթ առաջ էր տեղի ունեցել, երբ տեղի բնակիչները նկատել էին, որ վանական համալիրի մի մասից ադրբեջանցի սահմանապահների կողմից հանվել են սրբապատկերները: Արդյունքում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ վրացի բնակիչները կարողացան զինաթափել ադրբեջանցի սահմանապահին: Դրանից հետո Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ:

Հենց այդ միջադեպից հետո ադրբեջանական կողմում հայտնվեց սահմանապահների նոր հենակետը:

Ադրբեջանա-վրացական սահմանի դեմարկացիայի հանձնաժողովի վրացի ներկայացուցիչները և Վրաստանի ԱԳՆ-ն արդեն վաղուց փորձում են հանգստացնել հանրությանը՝ կոչ անելով տուրք չտալ սադրանքներին, այլ սպասել իշխանությունների պաշտոնական որոշմանը: Մինչ այժմ, սակայն, ադրբեջանական կողմում գտնվող վանքերի մուտքի թույլտվության վերաբերյալ որևէ հստակ միջոցառման մասին խոսք չի գնացել:

Անմիջականորեն Վրաստանի հետ սահմանի մոտ թռիչքներ են իրականացնում Ադրբեջանի ՊՍԾ-ի ուղղաթիռները. վրացական Rustavi 2 հեռուստաալիքի ռեպորտաժից:

Համալիրի պատկանելիության հարցերը չեն սահմանափակվում միայն տարածքային բաղադրիչով: Ադրբեջանական կողմը վանական համալիրը համարում է VI դարի «ալբանական մշակույթի կոթող» և, դատելով գիտական շրջանակներում ագրեսիվ հայտարարություններից, զիջումների չի գնա վրացական կողմին: Օրինակ՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Յագուբ Մահմուդովը միայն Դավիդ Գարեջին չէ, որ համարում է ադրբեջանական՝ այն կոչելով Քեշիքչիդաղ: Նրա կարծիքով՝ «Արևելյան Վրաստանը հինավուրց ադրբեջանական հողեր են, Թիֆլիսը՝ հին ադրբեջանական քաղաք»: Վրացական տեղի բնակչության բողոքներն էլ ակադեմիկոս Մահմուդովը դիտարկել է որպես «հայկական լոբբիի սադրանք»:

Այդ ժամանակ վրացի ակտիվիստները, տեղի բնակիչները և հոգևորականության ներկայացուցիչները շարունակում են վիճելի տարածքների ամենօրյա պարեկությունը: Բացառված չէ, որ մենք մոտ ժամանակներս երկու պետությունների վիճելի սահմանում նոր միջադեպերի ականատես կդառնանք:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40