Վարչապետի խոսնակ. Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են

14.06.2020 21:53
1162

Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են, «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ գնահատական է տալիս վարչապետը ԲՀԿ ղեկավարի շուրջ գործընթացներին: Մանե Գևորգյանը նշեց, որ այլ մեկնաբանություններ չունեն, հորդորում են հետևել իրավապահների հաղորդագրություններին։

Ինչ վերաբերում է դրսում` Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կատարվածին, ապա ըստ Մանե Գևորգյանի՝ անհասկանալի է, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված են հավաքներն ու մարդկային կուտակումները, գնում են նման քայլերի՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը, այնինչ, հենց իրենք նման պայմաններում պետք է լինեին օրինակ մյուս քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է, հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: ԲՀԿ-ականները նշում են, որ թույլ չեն տալու իրենց լռեցնել: Նրանք նաև շեշտում էին, որ Ծառուկյանի աջակիցներն ինքնակամ են այստեղ եկել: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել:

ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրութան համաձայն` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22