Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը սկսում է ուսումնասիրել Քաջարանի կոմբինատի գործունեությունը

06.11.2018 21:35
1513

Վարչապետի որոշմամբ ստեղծված խումբը` ձևավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, տարբեր մասնագետների և հանրային սեկտորի մասնակցությամբ, սկսում է ուսումնասիրել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը:

Այսօր խմբի նախնական նիստն էր, որի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի ղեկավար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ դիմել է վարչապետին` որոշման մեջ որոշակի փոփոխություններ կատարելու խնդրանքով: Օրինակ` աշխատանքային խմբի գործունեության 12-օրյա ժամկետը երկարացնելու  և 30-օրյա դարձնելու առաջարկ է արվել: Բացի դրանից, Արթուր Գրիգորյանը վարչապետին դիմել է ֆինանսավորում ստանալու խնդրանքով, քանի որ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում հնարավորություններ չկան ինչ-որ նյութեր  արտերկրիր ուղարկելու և լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատանքային խմբի գործունեության ծախսերը հոգալու համար: Դեռևս պատասխան չկա:

Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ 3 անգամ Կապանում հանդիպումներ է անցկացրել, և Արծվանիկ, Չափնի, Սևաքար համայնքներից 10-11 հոգանոց խումբ է ձևավորվել` ներգրավվելու աշխատանքային խմբում: Այս նիստին որոշվեց հարցերի շարքը ներկայացնել խումբը ղեկավարող տեսչական մարմնին, որից հետո դրանք կպահանջվեն համապատասխան գերատեսչություններից, և խումբը կսկսի ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը: 

Աշխատանքային խմբի անդամները հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչ արդյունքներ տվեցին իրենց աշխատանքները Ամուլսարի նախագիծն ուսումնասիրելուց հետո: Արթուր Գրիգորյանը նշեց, որ ողջ փաթեթն ուղարկել է վարչապետի աշխատակազմին, աշխատանքային խմբի անդամներին և լրատվամիջոցներին` դրանք հանրայնացնելու համար:

Ժամկետների առումով դեռևս տեղեկություններ չունի` կառավարությունը երբ է հանրային քննարկում իրականացնելու իրենց եզրակացություններն ու առարկությունները հետազոտելու համար:

Աշխատանքային խմբի անդամ, բնապահպանական ոլորտի իրավունքի մասնագետ, փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ աշխատանքային խումբը հսկայական աշխատանքներ է իրականացնում, սակայն ԲՆ-ն այլ կազակերպություն է ներգրավում Ամուլսարի նախագիծն ուսումնասիրելու համար, ինչը նշանակում է, որ կամ կառավարությունը չի վստահում իր երկրի մասնագետներին, ինչը վիրավորական է իրենց համար, կամ իրենք անիմաստ աշխատանք են կատարում, եթե իրենց եզրակացությունները հաշվի չեն:

«Էկոլուր» տեղեկատվական ռեսուրսի ղեկավար Ինգա Զառաֆյանը հարց ուղղթեց, թե այս պարագայում ԲՆ-ի կողմից հրավիրված կազմակերպությունն ինչ կարգավիճակ ունի, իր եզրակացությունն ինչ կարգավիճակ է ունենալու այն դեպքում, երբ արդեն իսկ կա մի շարք մասնագետների ու կազմակերպությունների եզրակացություններ: Փոխարենը կարելի էր հրավիրել միջազգային փորձագիտական կազմակերպությանը տվյալ խմբի շրջանակներում աշխատել և եզրակացություններ տալ:

Բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ -ից որևէ ներկայացուցիչ չկա: Ըստ Լ. Գալստյանի` դա ամենակարևոր գերատեսչությունն է, այս պարագայում ով որ իրականացրել է Քաջարանի նախագծի փորձաքննությունը, նա պետք է ներկա լինի և պատասխանի աշխատանքային խմբի անդամների հարցերին:

«Կարևորագույն օղակը, ով որ տալիս է փորձաքննության եզրակացություն, ոչ մի ներկայացուցիչ չկա»,- ասաց Լ. Գալստյանը:

«Հետք»-ը Ամուլսարի հանքավայրի ուսումնասիրության խմբի շրջանակներում խնդրել էր տրամադրել մի շարք փաստաթղթեր, օրինակ`  «Լիդիան Արմենիա»-ի բաժնետերերի ցանկը, ընկերության կնքած պայմանագրերը կապալառուների հետ, սակայն որևէ փաստաթուղթ աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում չտրամադրվեց: Բացի դրանից, «Լիդիան Արմենիա»-ն թույլ չտվեց այցելել հանքավայրի տարածք և լրագրողական տեսալուսանկարահանումներ կատարել: 

«Հետք»-ը հետաքրքրվեց, թե արդյոք մնացած բոլոր մետաղական հանքավայարերի դեպքում ևս վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը և այդ խմբում ներգրավված լրատվամիջոցները չեն կարողանալու լիարժեք ստանալ փաստաթղթեր և տեսալուսանկարահանումներ կատարել, քանի որ այդպես այլևս ինքնանպատակ է դառնում լրագրողների կամ լրատվամիջոցների ներգրավումը տվյալ խմբում:

Արթուր Գրիգորյանը պատասխանեց, որ դա ընկերության դիրքորոշումն է եղել տարբեր պատճատաբանություններով թույլ չտալ այցելություն իրականացնել հանքավայրի տարածք և չտրամադրել առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր, սակայն մամուլը պետք է բարձրաձայնի այդ խոչընդոտի մասին, որպեսզի այն հնչեղություն ստանա:

hetq.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08