Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

23.11.2015 11:06
2006

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:

Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից եւ մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին ներկայացվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում կատարվել են տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման ու տեղադրման աշխատանքներ, այժմ ընթանում է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով բժշկական կենտրոնի հագեցման գործընթացը: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրի շրջանակում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1 մլրդ 618 մլն ՀՀ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 385.2 մլն ՀՀ դրամ (24 տոկոս), ՀԲ միջոցներից՝ 1 մլրդ 233 մլն ՀՀ դրամ (76 տոկոս): Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը լիովին համապատասխանում է ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին: Այն հնարավորություն կընձեռի Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրու տարածաշրջանի բնակչությանը տեղում մատուցել որակյալ, մատչելի եւ արդի բժշկական ծառայություններ:

Վարչապետի այցի հաջորդ կանգառը մարզի Ագարակ քաղաքն էր, որտեղ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել հիմնանորոգված արվեստի դպրոցի բացմանը, շրջել դպրոցի տարածքում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին: Ագարակի արվեստի դպրոցը վերանորոգվել է «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի եւ Ագարակի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ներդրումը կազմում է 137 մլն ՀՀ դրամ, որից «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի միջոցներից` 102 մլն ՀՀ դրամ: 208 աշակերտ ունեցող արվեստի դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով, ապահովված է համապատասխան մասնագետներով (30 ուսուցիչ) եւ երաժշտական գործիքներով:

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ: Ձեռնարկության ղեկավարները վարչապետին են ներկայացրել կոմբինատի զարգացման ծրագրերը եւ նշել, որ նույնիսկ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանման պայմաններում ընկերության աշխատակազմի և աշխատավարձերի, ինչպես նաեւ հզորությունների կրճատում չի եղել: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը խնդրել է վարչապետին աջակցել ձեռնարկությանը՝ ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում աշխատանքները նույն հունով շարունակելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ դեր ունի տնտեսության զարգացման գործում, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել եւ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարվի:

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպել է նաեւ Մեղրի, Ագարակ, Կապան եւ Սիսիան քաղաքների բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Վարչապետը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, եւ գործադիրը շարունակելու է մարզերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման քաղաքականությունը:

gov.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08