Վարչապետն, այո՛, ասել է՝ պատրաստ է հանդիպել Ալիեւի հետ, բայց մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի զիջումների. Մ. Գեւորգյան

19.10.2020 19:05
1671

«Վարչապետը, այո՛, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ հավելել է, որ այդ ուղղությամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը եւ պատրաստակամություն է հայտնել գնալ, հանդիպել, խոսել Ալիեւի հետլ»,- ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ ընդգծելով սակայն, որ միաժամանակ վարչապետը շեշտել է, որ դրա համար պետք է մյուս կողմն էլ պատրաստ լինի զիջումների գնալ: 

Հարցին, թե արդյոք Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպման կոնկրետ հրավեր ստացե՞լ է՝ Գեւորգյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ ի պատասխան ՏԱՍՍ-ի լրագրողի հարցի՝ պատրա՞ստ եք ինքներդ գալ Մոսկվա, որպեսզի հանդիպեք Ձեր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Ես արդեն ասացի՝ մենք միշտ ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետի հետ: Մեր դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման: Իմիջիայլոց, եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար: Սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է: Եվ ես կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

Նույն հարցին ի պատասխան Ալիեւն  էլ ասել է, որ «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

«Մենք միշտ ենք պատրաստ հանդիպման՝ հակամարտությանը վերջ դնելու և կարգավորման ուղիներ գտնելու համար։ Բաքուն պատրաստ է ցանկացած ձևաչափով շփման», - ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը վերջում հավելել է, որ ինքը նման հրավեր չի ստացել:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10