Վարչապետն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

24.11.2021 15:42
1943

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝  Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Սիսիան համայնքների  ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է  հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր քաղաքական թիմի  և կառավարության կարևոր հանձնառությունը, և մենք այդ ճանապարհով գնալու ենք:

Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափերով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նաև համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում: «Գուցե ընդհանրապես ընդհանրական ձևաչափի մասին մտածենք, որպեսզի կարողանանք կառավարության և տեղական ինքնակառավարման ինստիտուտի գործակցությունն ավելի համակարգված իրականացնել»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Սյունքի մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը: «Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում,  ինչ սպասել, ինչ չսպասել: Գիտեք, ցավոք, տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է շրջանառվում:  Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության   մասին է:    

Այնուհետև հանդիպմանը քննարկվել են կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը, Սյունիքի համայնքներում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը: Կարևորվել է կառավարության հնգամյա ծրագրի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսվող լայնածավալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչն էապես կնպաստի մարզի և համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետն անդրադարձել է  նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:   

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08