Ողբերգական ու առեղծվածային դեպք Սյունիքի մարզում

04.09.2019 16:15
1598

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժանակավաոր պաշտոանակատար Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի, 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Նելսոն Ա.-ի դիաի կողքին հայտնաբերել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաոքննություններ, այդ թվում՝ դիերի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08